Եթե մեր էլիտաները կրկին սխալվեն ու փչացնեն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, հետեւանքները կլինեն շատ դաժան. Եսայան
Թեմա«Իրանի հոգեւոր առաջնորդը այսօր ՌԴ նախագահի հետ զրույցի ժամանակ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի փակմանը: Դա նշանակում է, որ բոլոր այն թեզերը, որոնց համաձայն մենք կարող ենք դառնալ ռուսական գուբերնիա կամ թուրքական վիլայեթ կեղծ են: Մենք եթե չկարողանանք պահել մեր ինքնիշխանությունը եւ/կամ դուրս գանք ռուսական տրամաբանությունից կհայտնվենք թուրք-պարսկական բախման թատերաբեմ:Իրանը շատ պարզ է իր պահանջներում: Նա ընդունում է 1826- 1828 թվականին տեղի ունեցած իր պարտությունը ռուս-պարսկական պատերազմում, երբ գեներալ Պասկեւիչը մեզ ազատագրեց պարսկական լծից եւ հնարավորություն տվեց պետություն ունենալ: Իրանը Հայաստանի այսօրվա տարածքը համարում է իրենը եւ եթե հանկարծ մեր էլիտաները կրկին սխալվեն ու փչացնեն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները հետեւանքները կլինեն շատ դաժան մեր փոքր հայրենիքի համար», - այս մասին գրել է հանրային գործիչ ՀԱՅԿ ԵՍԱՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
