Արեւմտահայերնն ու Համշենի բարբառը միասնաբար հնչում են «Լուսի հատիկ» երգում (Պրեմիերա)
ՄշակութայինԱրեւելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը եւ երկար տարիներ ի վեր Սեւ ծովի արեւելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը միասնաբար կատարեցին «Լուսի հատիկ» երգը։ Այս երգն արդեն հրապարակված է թվային հարթակներում։
«Լուսի հատիկ» երգի երաժշտության հեղինակն է Արի Հերկելը։ Նրան է պատկանում նաեւ երգի գործիքավորումը։ Երգի արեւմտահայերեն խոսքերը գրել է լիբանանահայ բանաստեղծ Աշոտ Բագրատունին, իսկ Համշենի բարբառով խոսքերը գրառել է համշենցի մտավորական Մահիր Օզքանը։
Երգի տեսահոլովակը պատրաստվել է Օզքան Աքսուլարի ղեկավարությամբ։ Արեւմտահայերենով ու Համշենի բարբառով «Լուսի հատիկ» երգը մարդկությանն ուղղված բարության կոչ է։ Այս ստեղծագործության արտադրությունը ստանձնել է «Քալան» երաժշտական ընկերության YouTube-ի ալիքը։ Երգն ունի համապատասխան անգլերեն, արեւելահայերէն եւ թուրքերեն թարգմանված ենթագրեր, ինչպես նաեւ տեսահոլովակ ու ժեսթերի լեզվով թարգմանություն։
Այս երգը, միավորելով նույն լեզվի երկու տարբեր դրսեւորումներ, ունկնդիրների ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ արեւմտահայերենն ու Համշենի բարբառը, չնայած նույն տարածքում ապրելով եւ իրարից հեռու մնալով հանդերձ, ինչքան հարազատ են միմյանց։ Երգը նաեւ հիշեցնում է, որ այս երկու լեզուներն էլ գնահատվում են որպես անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներ։
Սիպիլն իր հայկական ժողովրդական երաժշտության երգարվեստով արդեն միջազգային ճանաչում է վայելում։ Այշենուր Քոլիվարը յուրօրինակ կատարումներով մշակում է Սեւ ծովի արեւելյան շրջանների բազմամշակութային արվեստը։
Մշակույթի այս երկու գործիչները «Լուսի հատիկ» երգով միասնաբար հույսի ձայն են փոխանցում` միաժամանակ գարնան զարթոնքը խառնելով Վարդավառի խանդավառությանը։
