Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Գռզոյի Flayone-ը խփում է խայտառակության ռեկորդներ

Հասարակություն

Նիկոլական օլիգարխ Խաչիկ Սուքիասյանին  (Գռզո) պատկանող Flayone ավիաընկերությունը ամեն օր մի խայտառակ պատմության մեջ է ընկնում: Արդեն հարյուրավոր պատմություններ կան, որոնք առնչվում են խաբեության, խարդախության, անբարտավանության հետ: Սակայն այս վերջին  դեպքը, որ մեզ պատմեցին խփում է բոլոր ռեկորդները: Այսպես ուղեւորը մոտենում է Սակնտ Պետերբուրգ-Երեւան  չվերթին գրանցվելու համար, իսկ նրանից պահանջում են  թղթի վրա տպագրված  տոմս, ինչը վերջին 5-6 տարիների ընթացքում ընդհանրապես չի եղել: Տեսնելով շփոթված ուղեւորի  զարմանքից կլորացած աչքերը Flayone-ի ներկայացուցիչը ասում է, որ նրանք կարող են  օգնել եւ թղթի վրա տպել ավիատոմսը, որը, սակայն կարժենա 5 եվրո: Բանականաբար, ճարատահտյալ ուղեւորը համաձայնվում է: Սակայն  դա դեռ վերջը չէ: Դրանից հետո ուղեւորին հայտնում են, որ գրանցումը նույնպես վճարովի է ու 10 եվրո էլ պոկում են դրա համար: 

Եթե դուք չունեք  ծանոթ ավիատոմսարկղներում, ապա կարող եք հայտնվել այդպսի խայտառակ իրավիճակում: Վերջին շրջանում ավիատոմսարկղներում սկսել են զգուշացնել, որ Flayone-ի դեպքում պետք է անպայման online գրանցում կատարեք, սակայն  դա էլ այդքան հեշտ գործ չէ, որովհետեւ  Flayone-ի կայքի համապատասխան բաժինը  շատ անգամ պարզապես չի աշխատում:  Տոմսարկղների աշխատակիցները զարմանքով նշում են, որ երբեք նման բանի չեն առնչվել: Մնում է ապշել ու զարմանալ Գռզոյի ագահության վրա, որը փորձում էմ ամենաանվայել ձեւով ուղեւորներից  լրացուցիչ  մի քանի եվրո քերթել: Իսկապես, որ Նիկոլն ու Գռզոն իրար արժեն: Երկուսն էլ խայտառակ են անում մեր որկիրըտ աշխարգժհով մեկ, երկուսն էլ մեր ժողովրդի հաշվին դիզում են սեփական բարեկեցությունը: Հավանաբար երկուսր վերջն էլ նույնն  է լինելու:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ