Հայտնի են դարձել Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի սիրավեպի մանրամասները
ՄշակութայինՌուս դերասանուհի Նատալյա Պարաշկինան ներկայացրել է դերասաններ Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի սիրավեպի մանրամասները։ Պարզվում է՝ զույգը ծանոթացել է մի քանի տարի առաջ՝ Կալինինգրադում նկարահանումների ընթացքում։ Հենց այնտեղ է նկարահանվել «В клетке» սերիալի առաջին մասը։
«Սերիալն, իհարկե, շատ հետաքրքիր է, առանց երեւակայությունների, ամեն ինչ շատ ռեալիստական է․ այնտեղ ներկայացված են անդունդը, ուր հայտնվում են մարդիկ եւ մարդկային ուժեղ կողմերը, երբ նրանք փորձում են հաղթահարել իրենց մոլորությունները, դուրս գալ ճահճից»,- ասել է Պարաշկինան, հայտնում է Woman.ru-ն։
Նատալյան վստահ է, որ Զեփյուռը, ինչպես եւ շատ այլ աղջիկներ, Պավելով հմայվել է աշխատանքի ընթացքում, անկախ նրանից, որ դերասանները ոչ մի անգամ միասին կադրում չեն հայտնվել։
Վերջինս չորս տարվա ընթացքում Պրիլուչնին հասցրել է բաժանվել կնոջից ու սիրավեպ սկսել այլ կնոջ հետ, բաժանվել նրանից, իսկ հետո կրկին սիրահարվել։ Այս անգամ՝ Զեփյուռ Բրուտյանին։
https://style.news.am/arm/news/91512/haytni-en-dardzel-pavel-priluchnii-ev-zepyur-brutyani-siravepi-manramasnery.html
