Մխիթարյանը` ՊՍԺ-ի դեմ ՉԼ եզրափակիչի մասին Ցավոք սրտի այս պահին մենք էլ չենք տեսնում հատուկ այլընտրանք. Արա Պապյան Ինչու ԱԺԲ-ն չմիացավ արմանբաբաջանյանների հակառուսական ակցիային ԵՐԲ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹՐԱՄՓԸ «ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՔ ԳՈՏՈՒ» ԲԱԺԱՆԵԼ ՆԻԿՈԼԻ ՀԻՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ, ՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ, ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՇԱՀԵՆ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ Սպերցյանը` ՌՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության Եվրոպայի բրոնզե մեդալակիր Համլետ Մանուկյանը` մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն Ինչ է ասել մшhից առաջ դստեր հետ վթшրի ենթшրկված կինը՝ Անին. դուստրը մшhացել էր 1 ամիս առшջ

Մոտ 3 միլիոն դոլար` մի շարք ԶԼՄ-ներ եւ ՀԿ-ներ ամերիկյան ազդեցության տակ առնելու համար

Ներքաղաքական

Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), որն իր բնույթով եւ գործունեությամբ կարելի է համարել Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի քույր կառույցը, միայն անցած տարի` 2021 թվականին 2.766.662 դոլարի դրամաշնորհ է տրամադրել հայաստանյան ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին: Ընդ որում` համեմատելով մինչեւ պատերազմը NED-ի տրամադրած դրամաշնորհների հետ, պետք է նկատենք, որ հետպատերազմյան Հայաստանում տրամադրվելիք դրամաշնորհների ընդհանուր գումարը գրեթե կրկնապատկվել է (2019 թվականին այն կազմում էր 1,5 միլիոն դոլար):

Իրականում առաջին հայացքից տպավորություն կարող է լինել, որ դրամաշնորհներն ազնիվ նպատակների համար են տրամադրվում, սակայն սրանով ԱՄՆ-ն շարունակում է իր ազդեցությունը ոչ միայն ուժեղացնել Հայաստանում, այլեւ ստեղծել որոշակի տրամադրություններ, մասնավորապես` պրոամերիկյան եւ հակառուսական ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Առնվազն այս մասին է փաստում NED-ից դրամաշնորհ ստացածներից շատերի՝ այս օրերին ներկայացվող դիրքորոշումները, որոնք մեծամասամբ ուկրաինասեր են եւ ռուսատյաց: Ովքե՞ր եւ ինչքա՞ն գրանտ են ստացել NED-ից անցած տարի եւ ինչի համար, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել: 

Այսպիսով` Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնին նախորդ տարի NED-ը տրամադրել է 388.903 դոլար` բիզնեսի շահերի պաշտպանության եւ հետպատերազմյան Հայաստանում տնտեսության վերականգնմանը խթանելու համար: Իսկ Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարության ինստիտուտին տրվել է 247.000 դոլար: Ինստիտուտը երիտասարդ կուսակցական ակտիվիստներին «կզինի» հաղորդակցման, իրազեկման եւ քաղաքական կազմակերպման փորձով` պատրաստելով բացառիկ երիտասարդ կուսակցական ակտիվիստների մի խումբ, որոնք կդառնան դասընթացավարներ` իրենց իսկ հասակակիցների համար: 

«Համերաշխության կենտրոնը» ստացել է 470.000 դոլար, որպեսզի աջակցի արհմիություններին ընդլայնելու իրենց համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: Իսկ «Տեղեկատվական կոմիտե» ինֆորմացիոն ՀԿ-ն ստացել է 72.981 դոլար` Ինֆոքոմ նորությունների ագրեգատորի համար: Հատկանշական է այն, որ այս կազմակերպությունը ի սկզբանե եղել է` որպես Տելեգրամ ալիք` 2018 թվականի «թավշյա» իշխանափոխության մասին զեկուցելու համար եւ հայտնի է հրապարակումներն ընդլայնելու փորձով։

EVN լրատվական հիմնադրամը ստացել է 71.449 դոլար` խոստանալով իր ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով նպաստել Հայաստանում հիմնական քաղաքական զարգացումների, մասնավորապես` երկրում բարեփոխումների եւ ժողովրդավարացման վիճակի քննարկմանը: Իսկ «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ն ստացել է 15.355 դոլար` խթանելու արդյունավետ քննարկումները քաղաքացիական հասարակության եւ պետական պաշտոնյաների միջեւ: Եվս 58.036 դոլար ստացել է, որպեսզի բարելավի քաղաքականության մասին քննարկումների քանակն ու որակը Հայաստանում: Կազմակերպությունը դասընթացներ եւ աջակցություն կտրամադրի երիտասարդներին Երեւանից դուր: Իսկ «Ֆակտում» ՀԿ-ն ստացել է 53.400 դոլար, որպեսզի բարձրացնի, այսպես ասած, անաչառ մեդիա բովանդակության հասանելիությունը Հայաստանում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, որի նախագահն է Արաքս Մելքոնյանը, ստացել է 99.960 դոլար, որպեսզի նպաստի դատաիրավական բարեփոխումներին Հայաստանում: Դրամաշահառուն հետազոտություն կանցկացնի եւ քաղաքական առաջարկներ կանի դատախազության բարեփոխման վերաբերյալ: Իսկ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն- Հայաստան» հիմնադրամը, որի ղեկավարն է Սոնա Բալասանյանը, ստացել է 61.600 դոլար, որպեսզի նպաստի Հայաստանում առկա տնտեսական, քաղաքական եւ սոցիալական իրավիճակի օբյեկտիվ ըմբռնմանն ու ապատեղեկատվությանը հակազդելուն:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որի ծրագրերի ղեկավարը Վարուժան Հոկտանյանն է, ստացել է 220.127 դոլար` ընտրությունների մոնիթորինգի եւ քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը նպաստելու համար: Եվ, իհարկե, էլ ինչ ամերիկյան գրանտ` առանց Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի: Նրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն NED-ից ստացել է շուրջ 145.000 դոլար, որպեսզի նպաստի հանրային բանավեճին` արտաքին քաղաքականության եւ ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ:

Գյուլնարա Շահինյանի «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն ստացել է 61.374 դոլար` Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար ո՛չ ավել, ո՛չ պակաս հիմքեր ստեղծելու համար: Կազմակերպությունը խոստացել է աջակցել հակամարտությունների ազդեցության տակ գտնվող համայնքներում տեղական նախաձեռնություններին եւ երիտասարդ ակտիվիստների համար ցանցային հնարավորություններին: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» եւս անմասն չի մնացել NED-ի գրանտներից` ստանալով շուրջ 44.582 դոլար` նպաստելու ՀՀ զինված ուժերի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Իսկ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը, որի նախագահն է Մարինա Պողոսյանը, ստացել է 53.710 դոլար, որի շրջանակում ՀԿ-ն նպաստելու է կոռուպցիոն պրակտիկայով զբաղվող նախկին եւ ներկա պետական պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելուն եւ բարձրացնելու է կոռուպցիայի մասին իրազեկվածությունը` խթանել արդարադատության հասանելիությանը Հայաստանում: 

57.075 դոլար էլ ստացել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն, բայց ոչ նրա համար, որ այս ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Ղուկասյանը սոցցանցում գրեր «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին», ինչպես որ արել է, այլ նպաստելու ուսանողների զանգվածային ակտիվությանը եւ համալսարանական բարեփոխումների գործընթացներին` դասընթացներ անցկացնելով Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի ուսանողության շրջանում: Իսկ «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ն, որի ղեկավարն է Հասմիկ Մխիթարյանը, ստացել է 48.920 դոլար, որպեսզի նպաստի Գյումրիում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը` բարձրացնելով տեղեկատվության հասանելիությունը: 

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, որին պատկանում է «Հետք» լրատվական կայքը, ստացել է 191.912 դոլար: Լրատվամիջոցների շարքում «Առավոտ» օրաթերթը` ստացել է 78.622 դոլար, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոն ՀԿ-ն, որին պատկանում է համանուն կայքը, ստացել է 51.000 դոլար, «Բուն TV»-ին ներկայացնող համանուն գիտամշակութային հիմնադրամը ստացել է 90.200 դոլար, «Մելտեքս» ՍՊԸ-ն, որի տնօրենն է «Ա1+» հեռուստաընկերության ղեկավարը, ստացել է 57.720 դոլար, «Ամբրելա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ն, որին պատկանում է «Մեդիալաբ» լրատվական կայքը, ստացել է 59.400 դոլար, «Սիվիլիթաս հիմնադրամը», որին պատկանում է «Սիվիլնեթ» լրատվական կայքը, ստացել է 76.107 դոլար:

Իսկ «Ալիք Հայաստան» նախաձեռնությունը ստացել է 63.717 դոլար, որպեսզի հեռարձակի ամենօրյա լրատվական հաղորդումներ առցանց` օգտագործելով իր կայքը եւ սոցիալական մեդիան: 199.942 դոլար էլ ստացել է «Հանրային օրակարգ» ՀԿ-ն, որը զբաղվում է «Անալիտիկոն» ամսագրի թողարկմամբ:
«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հիմնադրամ»-ը, որի տնօրենն է Ռիչարդ Գիրագոսյանը, ստացել է 37.883 դոլար` հետպատերազմյան համատեքստում Հայաստանի անվտանգության եւ անկախության վերաբերյալ քննադատական մտածելակերպը խթանելու համար: Իսկ Դավիթ Պետրոսյանի «Ռեսթարտ» ուսանողական շարժումն իր համանուն հիմնադրամի անունով ստացել է 64.930 դոլար, որպեսզի նպաստի տարածաշրջանային երիտասարդական խմբերի կարողությունների ներգրավմանը քաղաքացիական եւ քաղաքական ակտիվության մեջ` կառուցելով քաղաքացիական մտածողություն ունեցող երիտասարդների ազգային ցանց: 

Առավել ուշագրավ է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին պատկանող «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ստացած 48.784 դոլար դրամաշնորհը: Պարզվում է` նա պետք է խթանի ոչ միայն Հայաստանի անվտանգության եւ անկախության վերաբերյալ քննադատական մտածողությունը, այլեւ հետազոտություն պետք է անցկացնի Հայաստանի անվտանգության տարբերակների վերաբերյալ` կազմակերպելով ֆոկուս խմբեր Սյունիքի մարզի երեք քաղաքներում եւ պատրաստելով ինչ-որ քաղաքական փաստաթղթեր: Եվ սա դեռ ամենը չէ, մշտապես հակառուսական դիրքերից հանդես եկող Ստեփան Գրիգորյանն ամերիկյան գումարներով պետք է կազմակերպի ճանաչողական այցեր ո՛չ ավել, ո՛չ պակաս ռուս լրագրողների համար` հեշտացնելու հայկական հետպատերազմյան համատեքստի ըմբռնմանը եւ ռուսերեն վերլուծական զեկույցների պատրաստմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Մխիթարյանը` ՊՍԺ-ի դեմ ՉԼ եզրափակիչի մասին Ցավոք սրտի այս պահին մենք էլ չենք տեսնում հատուկ այլընտրանք. Արա Պապյան Ինչու ԱԺԲ-ն չմիացավ արմանբաբաջանյանների հակառուսական ակցիայինԵՐԲ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹՐԱՄՓԸ «ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՔ ԳՈՏՈՒ» ԲԱԺԱՆԵԼՆԻԿՈԼԻ ՀԻՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ, ՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ, ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՇԱՀԵՆ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՍպերցյանը` ՌՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության Եվրոպայի բրոնզե մեդալակիրՀամլետ Մանուկյանը` մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն Ինչ է ասել մшhից առաջ դստեր հետ վթшրի ենթшրկված կինը՝ Անին. դուստրը մшhացել էր 1 ամիս առшջԿրակոցները կարող են շարունակվել անգամ խաղաղության պայմանագրի կնքումից հետո, պետք չի դրանից վախենալ․Գագիկ ՄելքոնյանՌուսական բանակը սկսել է Խարկովի առանցքային բնակավայրերից մեկի` Կուպյանսկի գրոհը (Քարտեզ)Ռուսական ավիացիան ФАБ սավառնող ավիառումբերով արդուկել է ուկրաինական 141-րդ բրիգադի տեղակայման կետը (Տեսանյութ)Նոր բնակարան, 17 մլն դրամ աշխատավարձ, 6 մլն դրամ նվիրատվություն՝ Աննա Հակոբյանից. Փաշինյանի հայտարարագիրըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ Վեհափառը գա, իրեն պիտի դիմավորենք օդանավակայանում. Վիկտոր ՄնացականյանՉէ, հայեր ջան, ներող եղեք, բայց այսքանից հետո մենք, իրոք, հավաքական նիկոլ ենք...Զելենսկին հայտնել է՝ ինչ պայմանով կմասնակցի Ստամբուլում բանակցություններինՆախկին մարզպետը եւս գրառում է կատարելՇՏԱՊ. Փաշինյանը կաթողիկոսի ընտրության հարց է առաջ քաշումՔՊ-ական կանայք որոշել են օրիգինալ ու թանկարժեք նվեր անել. ԲԱՄԲԱՍԱՆՔ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը որոշել է շքանշանները թանգարանին տալ. տեսանյութՕյ, ոմանց աչքերը բացվեցին. Աննա ՀակոբյանՈւկրաինան կկորցնի Օդեսան, եթե չհամաձայնվի հիմա դադարեցնել հակամարտությունը. Ջեֆրի ՍաքսԱյ քեզ տրամաբանություն ու թվաբանություն. ԶԱՐՄԱՆՔ ՈՒՂԻՂ. Ու՞մ թելադրանքով է Նիկոլը դիվահարվել. Հայկ Բաբուխանյան Ախպերաբաժին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանի գոյությունը հայի ամոթն է, փոքր մարդ է, որ մեկնաբանեմ, աջակցությունս եմ հայտնում ԵկեղեցունՈւնեմ այն, ինչ ինձ համար հոգեհարազատ է, իսկ ինչ խանգարել է, արդեն փոխել եմ. Մայա ՄարգարյանԽնդիրն այն է, որ չմարդն ու չհայը դեռ օրակարգ է ստեղծում, դեռ կա, ղեկավարում է․ Նազենի ՀովհաննիսյանՓաշինյանի կառավարման հետևանքով հայությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ․ Տեր Գաբրիել ՎարդանյանԱլիեւի «ինքնիշխանը» երկիրը տանում է «չուլանացման»Ռուսաստանը ցնցող երկիր է․ Եվրախորհրդարանի պատգամավոր«Ձոն չուլանին» թե՞ «Զոհ չուլանի»` ընթերցողը կորոշի...Ես չեմ ցանկանում ինձ վրա պատասխանատվություն վերցնել Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության համարԴավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմինԿհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզարան» էր կանչել գործարար Սարիբեկին, հիմա թող մի հատ «աչոտ« էլ ուզի չուլանի գծով «առաջատար մասնագետից» Որ տրակտորը մտնում ա, ասեք՝ ա՜յ հոպար ջան, ինչի՞ եք ճանապարհը փչացնում․ Փաշինյանը՝ երեխաներինՓորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները. Ռուսաստանի դեսպանՉինաստանի հետ առևտրային բանակցությունները փակուղի են մտել․ ԱՄՆ ֆինանսների նախարարԿրեմլը հայտնել է Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման նախապատրաստման մասինՓոփոխություններ՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգումՌուսաստանը արգելել է Ադրբեջանից 152 տոննա գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումըՄայր Աթոռին խնդրում եմ ուղղակի դատական պրոցես սկսել․ Բագրատ ՍրբազանՎարչապետին Արթիկում առանձնահատուկ ջերմությամբ են ընդունել. ՄանրամասներԱֆղանստանի և Պակիստանի միջև մարտեր են սկսվել (տեսանյութ)Նիկոլն ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ վերջին առնվազն 30 տարում. Արթուր ԴանիելյանՅունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը հովանավորՈւրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում․ Ջոշուա ՀաքՄիջադեպի հետևանքով տուժել են շտապօգնության աշխատակիցներ. ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրելՄաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա` 24/7 ռեժիմով:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top