Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Արտիստին բեմ է պետք, անդադար կապ հանդիսատեսի հետ. Կոնստանտին Օրբելյան

Մշակութային

Ուղիղ մեկ տարի է, ինչ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Նախորդող մեկ տարվա ընթացքում Կ․ Օրբելյանը հասցրել է իրագործել մի քանի մեծածավալ նախագծեր, որոնց շարքում հատկապես առանձնանում է բացօթյա համերգ-ներկայացումների պարբերական շարքը։ Հաշվի առնելով համավարակին հաջորդող տարվա անհարմարություններն ու ստեղծված դժվարին կացությունը համերգային գործունեություն իրագործելու նպատակով՝ մաեստրո Օրբելյանը շատ կարճ ժամանակում նախաձեռնեց բացօթյա համերգների շարքը, որով էլ նորովի վերածնունդ տրվեց Նյու Յորքի օպերային թատրոնի գործունեությանը։

«Հատկապես համավարակին հաջորդող տարվա ընթացքում հանդիսատեսը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ամերիկայում մեծ ցանկություն ուներ տնից դուրս գալու, մասնակից դառնալու մշակութային իրադարձությունների․ բացօթյա համերգային նախագծերի իրականացումը հենց այդ նպատակին էր միտված՝ աստիճանաբար վերականգնել մշակութային, երաժշտական կյանքի խաթարված ընթացքը, մարդկանց համար ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի դարձյալ այցելեն դասական երաժշտության համերգների, ներկայացումների»,- նշում է մաեստրո Կոնստանտին Օրբելյանը։


Նյու Յորքում Կոնստանտին Օրբելյանը շարունակում է հագեցած ստեղծագործական գրաֆիկով աշխատել՝ մեծածավալ նախագծեր իրականացնելով աշխարհի նշանավոր արտիստների մասնակցությամբ։ Նշանավոր դիրիժորի ղեկավարությամբ գործող օպերային թատրոնն այս տարի նույնպես ամռան ամիսների համար համերգային ներկայացումներ է նախատեսել Նյու Յորքի Բրայան պուրակում։

«Օգոստոսի 12-ին Բրայան պուրակում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Վերդիի հիասքանչ «Տրավիատա» օպերան տաղանդաշատ տենոր Չարլզ Կաստրոնովայի եւ անզուգական սոպրանո Եկատերինա Սյուրինայի կատարմամբ, ում հետ ես բազմիցս ելույթ եմ ունեցել։ Մենք անմոռաց համերգներ ենք ունեցել Դմիտրի Խվորոստովսկու հետ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ «Խվորոստովսկին եւ ընկերները» ամենամյա փառատոնի ընթացքում։ Մեզ հետ միասին ելույթ կունեա ամերիկացի նշանավոր բարիտոն Մայքլ Չիոլդին, ով անցյալ ամռանն ինձ հետ միասին ներկայացրեց Ջ․ Վերդիի «Ռիգոլետտո» օպերան։ Բացի այդ սեպտեմբերի 2-ին Բրայան պուրակում ամերիկացի նշանավոր սոպրանո Սառա Կոբերնի հետ միասին կներկայացնենք «Լուչիա դի Լամերմուրը»։ Հենց այս երգչուհու հետ էլ ես ձայնագրել եմ Բելլինիի «Պուրիտաններ» օպերան Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ ամերիկացի տենոր Նաթան Գրանների մասնակցությամբ։ Արդեն վստահաբար կարող ենք արձանագրել, որ բացօթյա համերգային ներկայացումների այս նախագծերը հաջողություն ունեցան՝ վերականգնելով նաեւ Նյու Յորքի քաղաքային օպերայի լավագույն ավանդույթները։ Արտիստին բեմ է պետք, անդադար կապ հանդիսատեսի հետ, իսկ հանդիսատեսն էլ մեծ բավականությամբ է այցելում այսօրինակ համերգներին։ Կարծում եմ՝ մենք մեր առջեւ դրված խնդիրը կարողացանք իրագործել՝ բացելով նոր ստեղծագործական նախագծերի դուռ։ Այսօրինակ համերգ-ներկայացումները հատկապես ամառային ամիսներին մեծ պահանջարկ ունեն, եւ մենք այն կդարձնենք պարբերական»,- հայտնում է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար եւ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։

Հուլիսի20-ին և 23-ին Կոնստանտին Օրբելյանը նշանավոր Napa Velly փառատոնի շրջանակում կղեկավարի մի քանի համերգները՝ աշխարհահռչակ մենակատարներ Տեսսա Լառկի, Կարիսա Մարտինեսի եւ Ջոշուա Բելի մասնակցությամբ։

«Հուլիսի 20-ին Napa Velly փառատոնի ընթացքում ջութակի եւ դաշնամուրի համար համերգներով հանդես կգամ It's ALL Tchaikovsky ծրագրով Դմիտրի Մասլեեւի եւ ջութակահարուհի Տեսս Լարկի հետ միասին, իսկ հուլիսի 23-ին աշխարհահռչակ սոպրանո Լարիսա Մարտինեսի եւ մեր ժամանակների ամենանշանավոր ջութակահարներից մեկի՝ Ջոշուա Բելլի հետ համատեղ կներկայացնենք «Ձայնը եւ Ջութակը» համերգային ծրագիրը»,- տեղեկացրեց մաեստրո Օրբելյանը։

Napa Velly ամենամյա փառատոնի միջոցով դասական երաժշտական արվեստը լայնորեն հանրահռչակվում է ամերիկյան իրականությունում՝ իր շուրջը համախմբելով աշխարհահռչակ արտիստների։ Ամեն տարի փառատոնին մասնակցում է ավելի քան 10 000 հանդիսատես։ Փառատոնից ստացված հասույթն ուղվում է երիտասարդական բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրագործմանը։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը 2016-2021 թվականներին Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր եւ հայրենիքում աշխատանքային պայմանագրի ավարտից հետո՝ մաեստրոն նշանակվեց Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնում, որտեղ էլ արդեն մեկ տարի է շարունակում է աշխատանքային-ստեղծագործական գործունեությունը՝ մշտապես ակտիվորեն կապը պահելով Հայաստանի եւ հայ օպերային արտիստների, երաժիշտների հետ՝ աջակցելով նրանց գործունեությանը համաշխարհային ասպարեզում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված