Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Պուտինը շնորհավորել է Լեպսին

Շոու բիզնես

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է երգիչ Գրիգորի Լեպսին ծննդյան օրվա առթիվ։

«Դուք իրավամբ համարվում եք տաղանդավոր երգիչ և կոմպոզիտոր, վառ, արտասովոր մարդ։ Այս բարձր ճանաչման հետևում կանգնած է հավատն իր և իր ճակատագրի հանդեպ, տարիների աշխատանքն ու ստեղծագործական անխոնջ որոնումները»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։

Բացի այդ՝ Պուտինը դրական է գնահատել Լեպսի մասնակցությունը հասարակական, բարեգործական և հայրենասիրական նախագծերին։

Երգչին ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորել է նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ մաղթելով կատարողին ոգեշնչում և նոր հետաքրքիր նախագծեր։

Նախօրեին Պուտինը Լեպսին շնորհել էր Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ