Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Արտյոմ Սիմոնյանը միացավ Մոսկվայի «Տորպեդոյին»

Հասարակություն

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Տորպեդո Մոսկվան» մեկ տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա հանդես կգա 23 համարի խաղաշապիկով։

Արտյոմ Սիմոնյանը «Զենիթի» սան է։ Պետերբուրգյան ակումբի համակարգում անցկացրել է 14 տարի։ Առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է շվեյցարական «Ցյուրիխը»։ 2017-2020-ին հանդես է եկել Հայաստանում՝ «Ալաշկերտում», «Արարատում», «Փյունիկում» եւ «Նոայում»։ 2021թ․ հունվարին տեղափոխվել է ռուսական «Տոմ»։ Անցած մրցաշրջանը Արտյոմ Սիմոնյանն անցկացրել է «Վոլգարում»՝ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում մասնակցելով 28 հանդիպման, խփելով 9 գոլ, կատարելով 5 գոլային փոխանցում։

Հայաստանի հավաքականից առաջին անգամ հրավեր Արտյոմ Սիմոնյանը ստացել է 2014-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ