Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Գնաճն ԱՄՆ-ում «անընդունելիորեն բարձր է». Ջանեթ Յելեն

Միջազգային

Գնաճն ԱՄՆ-ում «անընդունելիորեն բարձր է», ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ հավաստիացնելով, որ աճող գների իջեցումը Վաշինգտոնի «բարձրագույն առաջնահերթությունն» է։

Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում սպառողական գնաճը ավելացել է 9,1 տոկոսով, որն ամենաբարձրն է 1981-ից ի վեր։

Յելենն ավելացրել է, որ գների աճի գրեթե կեսը կապված է էներգիայի բարձր ծախսերի հետ։

Արդյո՞ք գնաճի իջեցումը ավելի կարեւոր է, քան ռեցեսիայի ռիսկը հարցին Յելենը պատասխանել է, որ, իր կարծիքով, առաջնահերթ խնդիրը պետք է լինի գնաճի իջեցումը, քանի որ աշխատանքի շուկան «ներկա պահին շատ ուժեղ է»։ Սակայն Յելենը ընդունել է, որ տոկոսադրույքների աճը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ այլ տնտեսություններում։

«Մյուս կողմից՝ դա կարող է ուժեղացնել արտահանման կարողությունը, ինչը լավ է աճի համար։ Մյուս կողմից՝ կախված այն բանից, թե ինչպիսին է երկրի պարտքը դոլարով, դա կարող է բարդացնել պարտքային խնդիրները, որոնք առանց այդ էլ շատ լուրջ են»,- ասել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ