Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից
Հասարակություն
Հայաստանում հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին հարավարևելյան քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վրկ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 10-12 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22 +24, վաղը ցերեկը՝ +38 +40 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +27 +32,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +27 +30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +34 +37,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ + 26 +30,
Լոռիում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +30,
Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +30 +35,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +27 +30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +36 +39,
Արարատում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +38 +40,
Արմավիրում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +38 +40,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +25 +29,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +38 +40,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +33 +37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +28 +31,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19 +24, ցերեկը՝ +33 +37։