«ԳՈՒՄԱՐ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՋԻՂՆ ԻՆՁ ՄՈՏ ՉԻ ՄԱՐՈՒՄ». ԱՐՓԻ
ՄշակութայինՍտեղծագործական նորությունների, ամառային հանգստի եւ աստղային կենցաղի մասին «Իրավունքը» զրուցել է երգչուհի ԱՐՓԻԻ հետ:
— Այս փուլում ստեղծագործական ի՞նչ նորություններ ունեք:
— Վերջերս Դեր Հովայի եւ Ափո Սահակյանի հետ թողարկեցինք ամառային սիրուն երգ` «Հանի տանի»: Երկու շաբաթ է, ինչ երգը լույս է տեսել: Ստեղծագործական նորությունների շարունակությունը կլինի աշնանը:
— Ամառային հանգստի պատրաստվո՞ւմ եք մեկնել:
— Ոչ, որովհետեւ շատ անելիքներ ունեմ: Ծանրաբեռնված եմ նաեւ իմ «Մախմուր» պայուսակների նոր հավաքածուով: Հանգստի, երեւի, կմեկնեմ ձմռանը:
— Իսկ ո՞ր երկրներում եք նախընտրում կազմակերպել հանգիստը:
— Ամեն տեղ էլ սիրում եմ հանգստանալ, քանի որ ամեն տեղ էլ կարող եմ գտնել իմ աուրան, իմ հանգստանալու ոճը: Այս տարի, երեւի, եվրոպական երկիր մեկնեմ` զուտ շրջագայության համար:
— Անդրադարձաք «Մախմուր» պայուսակների Ձեր նոր հավաքածուին, ե՞րբ այն պատրաստ կլինի:
— Արդեն ունեցել ենք ամառային երեք նոր պայուսակներ ավելի փոքր չափերի: Մի քանի օր առաջ Գյումրիում ավարտեցինք մեր պայուսակների նկարահանումները: Եվ այս քանի օրը կթողարկենք այդ երեք նոր պայուսակները, որից հետո կթողարկենք մեր հարսանյաց հավաքածուն` «Մախմուր» հարսանեկան պայուսակները, կլաչերը` տարբեր գործվածքների, տարբեր կտորների հետ համադրած:
— Գունային առումով ամառային պայուսակները ստեղծելիս ո՞ր գույներին եք նախապատվություն տվել:
— Երբեք մեզ մոտ մի տեսակի պայուսակ չի լինում: Միշտ փնջով ենք ներկայացնում: Օրինակ, վերջին երեք պայուսակների հավաքածուի մեջ երեք գույն ենք ներառել` վառ մալինան, մուգ կապույտը եւ բեժը: Քայլեր են արվում Հայաստանից դուրս էլ ներկայացնելու մեր պայուսակների բրենդը:
— Երգչուհուց պայուսակների ասեղնագործության անցնումն ինչպե՞ս եղավ:
— Վաղուց եմ սիրել ասեղնագործել, իսկ երկրորդ բալիկովս հղի ժամանակ սկսեցի ինչ–որ բաներ փորձել, բայց ժամանակի սղության պատճառով կիսատ կտորներ մնացին: Երբ սկսվեց քովիդը պարապ մնացի, այդ կտորները հանեցի ու փորձեցի հասկանալ, թե ինչ կարող եմ անել դրանց հետ: Եվ անմիջապես պատկերացրի պայուսակ ու միանգամից մտքիս եկավ, որ այդ պայուսակները պետք է կրեն «Մախմուր» անունը: Ամեն իմաստով մախմուր անունը սազում է իմ պայուսակներին: Չարաբաստիկ պատերազմի ընթացքում այդ ասեղնագործություններն ինձ համար մեծ լիցքաթափվելու, էներգիայի աղբյուր եղան…Արդեն մենք ունենք մեր կայուն եւ հստակ ասելիքը: Մեր պայուսակներն այսօր հետաքրքրություն ունեն նաեւ Հայաստանից դուրս: Եվ հիմա քայլեր են արվում Հայաստանից դուրս էլ ներկայացնելու մեր «Մախմուր» պայուսակները: Եվ դրա համար պետք է շարունակենք կատարելագործվել ու հմտանալ մեր էսթետիկ աշխատանքի մեջ:
— Ավելի եկամտաբեր է երգչի՞ աշխատանքը, թե՞ պայուսակների բիզնեսը:
— Միշտ ինձ համարում եմ ստեղծագործող մարդ, եւ եկամուտը չեմ ասի վերջին, բայց ստեղծագործելուց հետո հաջորդ տեղն է զբաղեցնում: Երգելիս երբեք չեմ մտածում սկզբից եկամտի մասին: Եվ համոզվել եմ, որ ճիշտ եմ վարվել, որովհետեւ գումար լինել–չլինելու պատճառով ստեղծագործական ջիղն ինձ մոտ չի մարում: Հենց սկսեմ մտածել եկամտի մասին, համոզված եմ, որ ստեղծագործականս կտուժի: Դրա համար ուզում եմ, որ լինեն մարդիկ, ովքեր այդ գործերով կզբաղվեն, այլ ոչ թե ես կխրվեմ դրա մեջ: Ես այն երջանիկներից եմ, որ իմ կատարած երգը կարող է նաեւ կոմերցիա լինել: Նույն «Մախմուր աղջիկ» երգը ես երգել եմ, որպես գեղեցիկ երգ, բայց ինձնից անկախ, առանց որեւէ ջանք թափելու կոմերցիա է դարձել: Եվ ուրախ եմ, որ զբաղվում եմ երգարվեստով, ունեմ իմ բրենդը եւ սիրած աշխատանքը:
— Զբաղվում եք պայուսակների բիզնեսով, երգում եք, իսկ ընտանիքի համար ժամանակ մնո՞ւմ է:
— Այդ մի հարցն ինձ մոտ ցավոտ թեմա է, որովհետեւ շատ եմ ուղեղս ծանրաբեռնում ընտանքից դուրս այլ հարցերով, բայց հուսով եմ, որ սա սկզբնական փուլն է` ամեն ինչ ոտքի կանգնեցնելու համար: Երբ արդեն ամեն ինչ հստակեցվի եւ կայուն հիմքերի վրա լինի, իհարկե, կսկսեմ արդեն կառավարելի դարձնել ժամանակը եւ ճիշտ բաշխել ընտանիքի, բիզնեսի եւ երգարվեստի միջեւ:
— Գեղեցիկ ասեղնագործում եք, լավ երգում եք, իսկ խոհանոցում համեղ կարողանո՞ւմ եք պատրաստել:
— Երբ իմ պատրաստածն ուտում են, ասում են, որ շատ համեղ եմ պատրաստում ու ինքս էլ շատ եմ սիրում պատրաստել: Քովիդի ժամանակ, երբ ասեղնագործությունից հոգնում էի, անցնում էի խոհանոցին, խոհանոցից էի հոգնում՝ ասեղնագործում էի: Ես ընդհանրապես ինչ–որ անում եմ, փորձում եմ անել սիրով: Անհավես ոչինչ չեմ անում:
— Ովքե՞ր են լինում Ձեր հյուրերը:
— Իհարկե, ամենամտերիմ մարդիկ, մեր ընկերները, երաժիշտ ընկերները, հարազատները: Բայց հիմա ժամանակի սղության պատճառով շատ քիչ ենք հյուրեր ունենում, քանի որ նույնիսկ մենք ենք շատ քիչ տանը լինում:
— Ձեր պատրաստած ո՞ր ուտեստն են շատ սիրում:
— Օրինակ, մեր քավորը սիրում է իմ պատրաստած սպանախով, շերտավոր խմորով կարկանդակը: Տղաս ասում է. «Մամա, քո պատրաստած <<Ավազով>> տորթից եմ ուզում»: «Ավազով>> տորթն իր համար <<Մեղրով>> տորթն է: Համենայնդեպս, խոհանոցում լինի, երգարվեստում, թե ասեղնագործելիս` միշտ աշխատում եմ ջանասիրաբար ու փորձում ներկայացնել լավագույնը:
«ԳՈՒՄԱՐ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՋԻՂՆ ԻՆՁ ՄՈՏ ՉԻ ՄԱՐՈՒՄ». ԱՐՓԻ
Ստեղծագործական նորությունների, ամառային հանգստի եւ աստղային կենցաղի մասին «Իրավունքը» զրուցել է երգչուհի ԱՐՓԻԻ հետ:
— Այս փուլում ստեղծագործական ի՞նչ նորություններ ունեք:
— Վերջերս Դեր Հովայի եւ Ափո Սահակյանի հետ թողարկեցինք ամառային սիրուն երգ` «Հանի տանի»: Երկու շաբաթ է, ինչ երգը լույս է տեսել: Ստեղծագործական նորությունների շարունակությունը կլինի աշնանը:
— Ամառային հանգստի պատրաստվո՞ւմ եք մեկնել:
— Ոչ, որովհետեւ շատ անելիքներ ունեմ: Ծանրաբեռնված եմ նաեւ իմ «Մախմուր» պայուսակների նոր հավաքածուով: Հանգստի, երեւի, կմեկնեմ ձմռանը:
— Իսկ ո՞ր երկրներում եք նախընտրում կազմակերպել հանգիստը:
— Ամեն տեղ էլ սիրում եմ հանգստանալ, քանի որ ամեն տեղ էլ կարող եմ գտնել իմ աուրան, իմ հանգստանալու ոճը: Այս տարի, երեւի, եվրոպական երկիր մեկնեմ` զուտ շրջագայության համար:
— Անդրադարձաք «Մախմուր» պայուսակների Ձեր նոր հավաքածուին, ե՞րբ այն պատրաստ կլինի:
— Արդեն ունեցել ենք ամառային երեք նոր պայուսակներ ավելի փոքր չափերի: Մի քանի օր առաջ Գյումրիում ավարտեցինք մեր պայուսակների նկարահանումները: Եվ այս քանի օրը կթողարկենք այդ երեք նոր պայուսակները, որից հետո կթողարկենք մեր հարսանյաց հավաքածուն` «Մախմուր» հարսանեկան պայուսակները, կլաչերը` տարբեր գործվածքների, տարբեր կտորների հետ համադրած:
— Գունային առումով ամառային պայուսակները ստեղծելիս ո՞ր գույներին եք նախապատվություն տվել:
— Երբեք մեզ մոտ մի տեսակի պայուսակ չի լինում: Միշտ փնջով ենք ներկայացնում: Օրինակ, վերջին երեք պայուսակների հավաքածուի մեջ երեք գույն ենք ներառել` վառ մալինան, մուգ կապույտը եւ բեժը: Քայլեր են արվում Հայաստանից դուրս էլ ներկայացնելու մեր պայուսակների բրենդը:
— Երգչուհուց պայուսակների ասեղնագործության անցնումն ինչպե՞ս եղավ:
— Վաղուց եմ սիրել ասեղնագործել, իսկ երկրորդ բալիկովս հղի ժամանակ սկսեցի ինչ–որ բաներ փորձել, բայց ժամանակի սղության պատճառով կիսատ կտորներ մնացին: Երբ սկսվեց քովիդը, պարապ մնացի, այդ կտորները հանեցի ու փորձեցի հասկանալ, թե ինչ կարող եմ անել դրանց հետ: Եվ անմիջապես պատկերացրի պայուսակ ու միանգամից մտքիս եկավ, որ այդ պայուսակները պետք է կրեն «Մախմուր» անունը: Ամեն իմաստով մախմուր անունը սազում է իմ պայուսակներին: Չարաբաստիկ պատերազմի ընթացքում այդ ասեղնագործություններն ինձ համար մեծ լիցքաթափվելու, էներգիայի աղբյուր եղան…Արդեն մենք ունենք մեր կայուն եւ հստակ ասելիքը: Մեր պայուսակներն այսօր հետաքրքրություն ունեն նաեւ Հայաստանից դուրս: Եվ հիմա քայլեր են արվում Հայաստանից դուրս էլ ներկայացնելու մեր «Մախմուր» պայուսակները: Եվ դրա համար պետք է շարունակենք կատարելագործվել ու հմտանալ մեր էսթետիկ աշխատանքի մեջ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ