⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

ՔՊ-ում հակված են ձիով քայլ անել. Ոչ բոլոր ընդդիմադիրներին կզրկեն մանդատից. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում կվճռվի ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման հարցը։ ՔՊ-ում հակված են ձիով հերթական պառակտիչ քայլն անել` զրկել ոչ թե բացակայությունների թույլատրելի շեմն անցած բոլոր 33 պատգամավորներին, այլ նրանցից միայն 10-14-ին, որոնք ամենաակտիվ պայքարողներն են եւ իշխանությունների սուր քննադատները։

Այդ քայլով կպատժեն-կազատվեն անցանկալիներից, որոնք վտանգ են ներկայացնում խորհրդարանում, եւ հերթական անգամ կպառակտեն ընդդիմադիրներին՝ ցույց տալով, որ իրենց համար կան սիրելի եւ մերժելի ընդդիմադիրներ։

Ինչ վերաբերում է ընդդիմության հակաքայլերին, ապա, մեր տեղեկություններով, մի քանի տարբերակ է քննարկվել` սկսած նրանից, որ կկրկնեն պաշտոններից զրկման գործընթացի սցենարը եւ միասնաբար կհրաժարվեն մանդատներից, սակայն որոշվել է «սպասել ՍԴ վերջնական որոշմանը»: Մեր աղբյուրը նաեւ ասաց, որ հիմա կբավարարվեն հայտարարություն տարածելով՝ շեշտելով գործընթացի անօրինականության մասին»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ