Եթե եռամսյա հավաքների իմաստն ընդամենը խրամատ փորելն է, տրամաբանության մեջ չի մտնում. Ենոքյան
ԹեմաՔաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ գնահատմամբ` պատերազմից հետո մեր անվտանգության ապահովման գործը հիմնականում դրվեց ռուս խաղաղապահների վրա:
— Ակնհայտ էր, որ անհրաժեշտ էր բանակը վերականգնել, քանի որ պետություն ենք եւ պետք է կարողանանք մեր անվտանգությունն ապահովել: Բայց տեսնում ենք, որ այդ միտումը չկա: Ավելին` մինչեւ հիմա չունենք Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ եթե խոսում ենք բանակի ամրացման, վերականգնման մասին, սա առաջնահերթ խնդիրն է, որը պետք է լուծել: Հիմա խոսում են անվտանգության ավելացման, եռամսյա հավաքների մասին, որոնց իմաստը եթե ընդամենը խրամատ փորելն է, տրամաբանության մեջ չի մտնում: Եթե եռամսյա հավաքներն օգտագործում են որպես պատժամիջոց, պատժի գործիք, ապա այն ինքնին արդեն բանակի վարկանիշն իջեցնող եւ հարվածող գործընթաց է: Մինչդեռ պետք է լիներ լրիվ հակառակը, այսինքն` բանակի ամրացում: Կարծում եմ՝ այսպիսի եռամսյա հավաքներն ու այս ամենը մտցնելն ընդհանուր անվտանգության կոնցեպտի մեջ ոչ թե անիմաստ, այլ վտանգավոր գործընթաց է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
