⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ովքեր խոսում են հայրենիքի մասին, պետք է ինժեներական աշխատանքներում ներգրավվեն, ցածր մակարդակի խոսակցություն է. Աբրահամյան

Թեմա

Կառավարության որոշմամբ` օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը ՀՀ Զինված ուժերում նախատեսված է պահեստազորի երեքամսյա վարժական հավաքներ: Վարժանքների անցկացման նպատակը, ըստ գործադիրի, պայմանավորված է ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները եւ տրանսպորտային միջոցները վարժական հավաքների եւ մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությամբ: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր նաեւ, որ մեկ ամիս էլ ինժեներական է լինելու, ինչը ներկայացվեց «ներքաղաքական սոուսի» մեջ:

— Եթե խոսքը վերաբերում է ինժեներական աշխատանքներին, ապա ծավալային բավականին մեծ ճակատ կա, որովհետեւ նոր բնագիծ է ձեւավորվել, քանի որ մի շարք հատվածներ, շրջաններ, այդ թվում՝ Քարվաճառի շրջանը, այս իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին: Բնական է, որ ընդհանուր սահմանագիծը մեծացել է: Այս ժամանակահատվածում մարդկային ուժի ներգրավման անհրաժեշտություն կա, հսկայական աշխատանք կա նաեւ տեխնիկական միջոցների ներգրավման առումով: Բայց ուղղակի վեր կենալ եւ հայտարարել, թե ով հայրենիքի մասին է մտածում, պետք է ինժեներական աշխատանքներում ընդգրկվի, սա ոչ միայն հարիր չէ պաշտպանության նախարարին, այլեւ ցույց է տալիս, թե ՊՆ-ն ինչպես է մոտենում տարբեր կարեւոր հարցերի կարգավորմանը եւ որքանով է ընդգծված ներքաղաքական բաղադրիչը: Բացի այդ, այն խնդիրները, որոնք դրված են ռազմաքաղաքական իշխանության վրա, օրենքով սահմանված կարգով դրված են նաեւ այն ռեսուրսները, միջոցները, հնարավորությունները, որոնց շրջանակում դրանք պետք է իրականացվեն: Հետեւապես, այդքան պրիմիտիվության մակարդակում քննարկել, թե ովքեր խոսում են հայրենիքի մասին, պետք է ինժեներական աշխատանքներում ներգրավվեն, ցածր մակարդակի խոսակցություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ