⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Ճգնաժամային իրավիճակ է երկրում ստեղծվում` թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական. Մելոյան

Ներքաղաքական

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձեռնարկած գործընթացի մասին «Իրավունքը» զրուցեց սահմանադրական իրավունքի մասնագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ: Ըստ նրա` Ազգային ժողովի կանոնակարգի եւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներում ամրագրված է ԱԺ պատգամավորների լիազորությունների դադարեցման դեպքերն ու ընթացակարգերը:

— Տիկին Մելոյան, ի վերջո, ի՞նչ հիմքով է իշխանությունը փորձելու պատգամավորական մանդատներից զրկել ընդդիմադիր պատգամավորներին:

— Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների կողմից, իմ գնահատմամբ, արդար պահանջով ազատ հավաքների սահմանադրական իրավունքն իրացնելու պահից սկսած` իշխող ուժը տարաբնույթ սպառնալիք-գործողություններ է փորձում իրականացնել: Ըստ իս, սրանով է պայմանավորված պատգամավորների լիազորությունների դադարեցնելու  ընթացակարգի մեկնարկը: Նախկինում իրենց կողմից հրապարակվել էր, որ պատճառը մեկ օրացույցային կիսամյակի ընթացքում պատգամավորների բացակայություններն են, ինչն ԱԺ կանոնակարգով լիազորությունների դադարեցման հիմք է:

— Ի՞նչ է իրենից ենթադրում այդ ընթացակարգը` իրավական առումով:

— ԱԺ խորհուրդը պետք է տա համաձայնություն եւ ուղարկի այդ դիմումը Սահմանադրական դատարան: Իշխող ուժն ունի անհրաժեշտ քանակի ձայներ ԱԺ խորհրդում, որպեսզի այդ ընթացակարգը մեկնարկի: Սահմանադրական դատարանն էլ իր հերթին արդեն, ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքի համաձայն, հատուկ բանավոր ընթացակարգով պետք է քննի այդ գործերը: Դիմումն ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որոշում է կայացվում:

— Ձեր գնահատմամբ` եթե այս գործընթացն իշխանությանը հաճո սցենարով ավարտին հասցվի, ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:

— Եթե ընդհանուր միտումն այնպիսին է, որ ընդդիմադիր գործիչներ չլինեն Ազգային ժողովում, ինչից չի խորշում իշխող ուժը,  իմ գնահատմամբ` ճգնաժամային իրավիճակ է երկրում ստեղծվում` թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական: Խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող պետության Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների բացակայությունն արդեն իսկ ճգնաժամային վիճակի մասին է վկայակոչում: Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ օրենսդրությունը որեւէ ընթացակարգ չեն սահմանել այսպիսի ելք ունենալու համար, ինչն էլ իր հերթին է ճգնաժամ ստեղծում: Օրենսդիրի կողմից անկանխատեսելի է նման իրավիճակի հանգումը, երբ իրավական մեխանիզմները կարող են կիրարկվել այս աստիճան` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Սակայն, ցավոք, ընդդիմադիր պատգամավորների, խմբակցությունների բացակայությունն Ազգային ժողովի լուծարման հիմք չի հանդիսանում:

— Դուք «Իրավունքի» հետ զրույցում նշել էիք, որ եթե պատգամավորների լիազորությունները դադարեցվեն, խորհրդարանում պատգամավորական մանդատ կարող են ստանձնել բացառապես իրենց նախընտրական ցուցակների հաջորդող համարները: Եթե գտնվեն ցուցակներում վայր դրված մանդատները վերցնողներ, ճգնաժամը կհամարվի հաղթահարվա՞ծ:

— Հատկապես իշխանությունը պետք է շահագրգռված լինի, որ ընդդիմադիր դաշինքների ցուցակներում ընդգրկված անձինք ստանձնեն մանդատ: Սրանով իշխանությունն արհեստական հիմնավորում է իր համար ձեւավորելու, թե տեսեք, այնուամենայնիվ, խորհրդարանական ընդդիմություն առկա է:

— Փաստորեն, ովքեր կփորձեն մանդատ վերցնել, կվերածվեն պոտենցիալ իշխանական պատգամավորի՞:

— Կարելի է այդպես ասել: Ուղղակի, լինելու են ընդդիմության ցուցակից` զուտ ձեւական առումով: Սա երաշխիք է ստեղծելու իշխանության համար, որպեսզի միջազգային հանրությանը եւ կառույցներին ցույց տան, թե գործընթացը պայմանավորված էր կոնկրետ անձնանց մանդատից զրկելով, իսկ ցուցակում ընդգրկված այլ անձինք` որպես ընդդիմադիր գործիչներ, կարող են վերցնել պատգամավորական մանդատը եւ շարունակել գործունեություն ծավալել` իրենց հետ համագործակցելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված