Էլի կգտնվե՞ն ինքնակամ մանդատներից հրաժարվող պատգամավորներ
ԹեմաԸնդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մտադրությունից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, մտադիր չէ ձեռք քաշել: Ավելին` Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, թե «շատ հաճելի գործընթաց է սկսվել»: Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, ոչ բոլոր ընդդիմադիր պատգամավորներն են պատրաստվում սպասել ՍԴ վճռին կամ բարի կամքին: Մեզ հասած լուրերի համաձայն` «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ այս օրերին մտորումների մեջ են, թե որ պահին կլինի ավելի նպատակահարմար վայր դնել մանդատը` մինչեւ այն կփորձեն ստիպելով անել ՔՊ–ականները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
