Մի քանի չվերթներ վատ եղանակի պատճառով վերահասցեագրվել են այլընտրանքային օդանավակայաններ․ ՌԴ 10 տարի սպասելն արժեր դրան. Վոլոդինան որ նշանն է անվանել իր սիրելին 2026 թվականի համար Նիկոլը կրկին հիմար վիճակում է. Հայկ Բաբուխանյան Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ կունենա Ովքե՞ր են լինելու ամսվա հաջողակները․ հունվար ամսվա աստղագուշակ Այս գլխարկով սևամորթ կանայք թաղում են գնում. Շպռոտ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Պոկրովսկի համար մարտերը մեծապես հյուծել են Ուկրաինայի ուժերը և կարող են լուրջ խնդիր դառնալ գարնանը. Ուկրաինական աղբյուր «Այս տարին` արյան տարի է». Իրանում նոր թափով բռնկվել են հակակառավարական բողոքի ցույցեր The Times. Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միանալու չորս հնարավոր եղանակ

«Մինչև պատերազմը սխալ պլան է մշակվել. նման պլանավորման դեպքում, իհարկե, մենք պետք է պարտություն կրեինք». ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյան. «Իրավունք»

Ներքաղաքական

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին: Բայց եթե իշխանություններն այդ մասին գիտեն, ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը ճաղերի հետեւում չէ: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, երբեմնի գեներալ Գագիկ Մելքոնյանից, ով նախ մանրամասնեց.

— Գիտեք, նախ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հայտարարեց, այլ դա փաստ է, որ մինչեւ պատերազմ սկսելը՝ օպերատիվ պլանավորումներ մշակելիս սխալ պլան է մշակվել: Այսինքն, թիրախներ կան, որ, օրինակ, պետք է խոցվեին 25–35 կիլոմետրի վրա, եւ այդ թիրախներին հարվածողը ոչ թե «Իսկանդերը», այլ մեկ այլ հրթիռ է: Եվ նմանատիպ պլանավորման դեպքում, իհարկե, մենք պարտություն պետք է կրեինք:

Իսկ թե երբ ե՛ւ Օնիկ Գասպարյանը, ե՛ւ մյուս մեղավորները պատասխան կտան դատարանի առաջ, ապա ասեմ, որ այդ օրը շատ–շատ մոտ է: Այս պահին ԱԺ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է բոլոր ուղարկված փաստաթղթերը, որոնք դեռ շատ մեծ բացահայտումներ են ջրի երես հանելու: Երբ ԱԺ քննիչ հանձնաժողովը ավարտի իր աշխատանքները, այդ ժամանակ բոլորը, ըստ արժանվույն, պատասխան են տալու։

— Իսկ ի՞նչ ընթացքի մեջ են առհասարակ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները:

— Առաջին` ուսումնասիրությունների փուլը արդեն ավարտին է մոտենում, սեպտեմբերից արդեն կհրավիրվեն կոնկրետ մարդիկ հարցաքննվելու:

— Իսկ եթե կոնկրետ մարդիկ հրաժարվե՞ն ներկայանալ:

— Համապատասխան օրենք է ընդունվելու, որ եթե չգան, իրենք պատասխանատվության են ենթարկվելու:

— Պարոն Մելքոնյան, անդրադառնանք նաեւ սահմանային լարվածությանը, որը այլեւս պարբերական բնույթ է կրում: Ու սա այն դեպքում, երբ մենք գնում ենք դեպի «խաղաղության դարաշրջան»:

— Երեսուն տարի մենք գտնվում ենք լարվածության մեջ. ինչքան գոյություն ունի Ադրբեջանը, մենք գտնվելու ենք լարվածության մեջ, սահմաններին կրակոցներ են լինելու, միջադեպեր են լինելու: Դրա համար մեր զինվորները պետք է հնարավորինս զգույշ լինեն: Մենք երբեք չենք հավատում Ադրբեջանի անկեղծությանը, որովհետեւ իրենք անկեղծ չեն, իրենք միշտ խաբել ու խաբելու են: Իրենք կրակում են, բայց աշխարհին ցույց են տալիս, որ կրակողները մենք ենք: Դրա համար մենք պետք է ուշադիր, դանդաղ տեմպերով կարողանանք հասնել խաղաղության ու էդ ընթացքում զոհեր չտանք:

Հ.Գ.— Իհարկե, այս ամենից հետո չէ՞ որ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ է նշանակել Նիկոլ Փաշինյանը: Այն, որ Գասպարյանն ակնհայտորեն չէր համապատասխանում այդ պաշտոնին, ակնհայտ էր դեռ նրա նշանակման պահին: Եվ նման կադրին նշանակելու, առհասարակ՝ բանակում խայտառակորեն վատ կադրային քաղաքականության համար Փաշինյանը պատասխան չի՞ տալու: Ի վերջո, Գագիկ Մելքոնյանը պնդում է, որ հենց այդ կադրերի սխալ պլանավորման արդյունքում է, որ պատերազմը տանուլ ենք տվել»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մի քանի չվերթներ վատ եղանակի պատճառով վերահասցեագրվել են այլընտրանքային օդանավակայաններ․ ՌԴ 10 տարի սպասելն արժեր դրան. Վոլոդինան որ նշանն է անվանել իր սիրելին 2026 թվականի համարՆիկոլը կրկին հիմար վիճակում է. Հայկ ԲաբուխանյանՆորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ կունենաՈվքե՞ր են լինելու ամսվա հաջողակները․ հունվար ամսվա աստղագուշակԱյս գլխարկով սևամորթ կանայք թաղում են գնում. ՇպռոտԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊոկրովսկի համար մարտերը մեծապես հյուծել են Ուկրաինայի ուժերը և կարող են լուրջ խնդիր դառնալ գարնանը. Ուկրաինական աղբյուր«Այս տարին` արյան տարի է». Իրանում նոր թափով բռնկվել են հակակառավարական բողոքի ցույցերThe Times. Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միանալու չորս հնարավոր եղանակԱմերիկյան բանակը փոխում է իր կառուցվածքըՆիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին» մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի. Armat MediaԿՀՎ պատմության ամենահայտնի լրտեսներից մեկը մահացել է ամերիկյան բանտումՀազարամյակի կողոպուտը. Վենեսուելայի նավթ կփոխանցեն ԱՄՆ-ին, իսկ եկամուտը կտնօրինի ԹրամփըՀունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողությունՈրոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվիԹրամփը Պուտինի հետ բանակցություններից հետո «պատշաճ համաձայնագրի» հնարավորություն է տեսնում. ՔուշներԻրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքըՀալեպում սիրիական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդՄարդիկ զգուշությամբ են փողոց դուրս գալիս, չգիտեն ամեն հաջորդ վարկյանին ինչ կլինի. Բացառիկ մանրամասներ Հալեպից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված