Ինչքան կեղտոտ անկողին ունեցող կա, իրեն թույլ է տալիս հրապարակային խոսել ուրիշների մասին. Մութաֆյան
Մշակութային«Երբ 2018-ին Հանրապետության հրապարակում սկսեցին բաժանել կին պատգամավորների հեռախոսի համարները եւ հորդորեցին զանգել ու հայհոյել, երբ համացանցում հարձակում գործեցին Շարմազանովի անչափահաս դստեր վրա, երբ կին պատգամավորներից մեկի մեքենայի վրա հայհոյանք գրեցին, Նիկոլը լուռ հետեւում էր այդ ամենին եւ ոգեւորում մարդկանց նման «սխրագործության» համար։ Սրանք իշխանության եկան մյուսներին հայհոյելով ու բամբասելով, իշխանության եկան կանանց անվան հետ խաղալով ողորմած հոգի պապս ասում էր. «կնոջ անվան հետ խաղալը, եկեղեցի քանդելու պես մի բան է», սրանք ողջ աշխարհում քանդեցին ու փշրեցին հայ կնոջ կերպարը, հայ կնոջը սկսեցին ներկայացնել հայհոյող ու հայհոյված, վերացրեցին հայ ընտանիքի ֆաբուլան։ Սրանց սկսած գործը շարունակում են արբայնակները ընդիմադիր պատգամավորներին զրպարտում, կանանց զրպարտանքներով նվաստացնում, ընդիմադիր գործիչ կանանց դարձնում վերջին անբարոյական, իսկ Սորոս պապիկի փողերով սնվող կանանց իրավունքների պաշտպան հկ-ները լռում են, եվրոպական դեսպանները լռում են, սրանք էլ ժողովրդավարության մասին ճառեր են կարդում կենացային մակարդակի։ Այսօր մեր երկրում ինչքան կեղտոտ անկողին ունեցող կա, իրեն թույլ է տալիս հրապարակային խոսել ուրիշների մասին, քննադատել ուրիշներին, իսկ պլենդուզային մակարդակի հասարակությունն էլ ողջունում է ավելի քան պլենդուզային մակարդակի «հրապարակախոսներին»։ Ու մինչեւ երբ... Մինչեւ ուր...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
