Ամեն ինչ պետք է արվի Բերձորը, Աղավնոն եւ Սուսը հայկական պահելու համար. Արցախի «Արդարություն» կուսակցություն
ԹեմաՍույն թվականի հուլիսի 12֊ին կայացավ Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։
Քննարկվել է Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու հարցը և դրանից բխող վտանգները։
Մասնակիցները քննարկման ընթացքում մտահոգություններ են հայտնել ստեղծված իրավիճակի և դրանից բխող սպառնալիքների վերաբերյալ։
Փաստվեց, որ ամեն ինչ պետք է արվի Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու համար։
Ընդգծվեց, որ վերոնշված հարցը և մարտահրավերները վերաբերվում են ոչ միայն Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին, այլև՝ լրջագույն սպառնալիքներ են պարունակում Արցախի Հանրապետության գոյության և Արցախի ժողովրդի անվտանգության համար։
Քննարկված հարցերի շուրջ քաղաքական խորհուրդը ընդունեց որոշում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
