⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ո՞ր ըմպելիքներն են օգտակար սրտի համար

Առողջապահական

Կալիումի եւ մագնեզիումի բարձր պարունակությամբ ըմպելիքների օգտագործումը կօգնի ապահովել սրտի ճիշտ աշխատանքը, ասել է «Медицина» ԲԸ-ի (ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) սրտաբան Դենիս Սոկոլովը:

Կարեւոր օրգանի աշխատանքին կօգնեն նաեւ թարմ քամած հյութերն ու մրգային ըմպելիքները, օրինակ՝ հապալասից, հաղարջից, գազարից, ազնվամորիից, ելակից, ծիրանից, խնձորից, բանանից, դդումից եւ դեղձից։ Սննդաբանը զգուշացրել է, որ ըմպելիքները պետք է պատրաստվեն առանց շաքարի, փոխանցում է Gazeta.Ru-ն։

«Լավ են վարունգի, մաղադանոսի եւ սպանախի թարմ հյութերը, թզի, խուրմայի, ծիրանի, սալորի չրերից կոմպոտները»,- ասել է սրտաբանը։

Բուսական թուրմերն ու թեյերը նույնպես արդյունավետորեն օգնում են սրտի աշխատանքին: Սրտաբանը հատկապես նշել է հիբիսկուսից, ալոճից, մորիից, առյուծագիից եւ մեղվախոտից ըմպելիքները։ Բժիշկը նաեւ զգուշացրել է, որ չնայած այս մթերքների բոլոր առավելություններին, դրանք օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, փոխանցում է ФАН-ը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ