⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Այս անգամ էլ 1500 ընդդիմադիր տղաների են ուզում գցել մսաղացի տակ. Արիանա Հովսեփյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Սոցցանցում հայտնվել է լուսանկար, որտեղ երեւում է, որ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆրանսիական հյուրանոցներից մեկում հանդիպում է ունեցել թրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատի եւ ինչ-որ այլ մարդկանց հետ: Այդ լուսանկարի հետքերով գնալով՝ «Իրավունքը» պարզեց, որ սկզբնաղբյուրը տեղեկատվության եղել է Newspress տեղեկատվական կայքի հիմնադիր ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, ում ֆեյսբուքյան էջը հենց այդ լուսանկարի հրապարակման պատճառով այս պահին հայտնվել է սահմանափակումների տակ, ինչի մասին այլ ուշագրավ մանրամասներ նա պատմեց մեզ հետ զրույցում:

- Փաստորեն, հայտնի լուսանկարը Դուք էիք առաջինը հրապարակել, կասե՞ք, թե ինչ է Ձեզ հայտնի Աննա Հակոբյանի Ֆրանսիայում կայացած հանդիպումների մասին:

- Երկու օր առաջ էին Ֆրանսիայից ուղարկել ինձ այդ լուսանկարը, որն արված է հյուրանոցում, բայց, անկեղծ ասած, չգիտեմ, թե որ հյուրանոցի գաղտնի սենյակում է: Առավոտ շուտ հրապարակեցի այդ նկարը եւ հայտնվեցի ֆեյսբուքյան սահմանափակումների տակ: Ինչպես մի քանի օր առաջ իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ էի ասել, տիկինը, կարծես թե, ստանձնում է Նիկոլի դերը, քանի որ այնպիսի քայլեր է անում, ասես, Նիկոլը մեռել է ու Աննան է փոխարինում նրան մեր երկրի վարչապետի դերում: Ըստ ինձ հասած լուրերի, Աննային Ֆրանսիայում անձամբ դիմավորել է Թուրքիայի իշխանությունների մտերիմ բարեկամ Սամսոն Օզարարատը, ով բազմաթիվ լուսանկարներ ունի, որտեղ կանգնած է Թուրքիայի նախագահի, վարչապետի ու պաշտպանության նախարարի կողքին: Հենց նա է տարբեր հանդիպումներ կազմակերպել Աննայի համար Ֆրանսիայում: Աննան խաբում էր, երբ ասում էր, թե շնորհակալ է, որ իրեն դիմավորել են Նիցցայի, Մոնակոյի, Կանի հայ համայնքի ղեկավարները: Մենք փաստերով գիտենք, որ իրեն ոչ ոք չի ընդունել, անգամ հայ համայնքից ներկա չեն եղել, այլ եղել են Օզարարատը եւ թրքասեր մի քանի հայ, ովքեր Աննայի հետ գնացել են այս ու այն կողմ: Ինչ վերաբերում է լուսանկարին, համենայնդեպս, ինձ այդպես փոխանցեցին, որ Օզարարատի գլխավորությամբ՝ նկարում պատկերված մյուս մարդիկ ադրբեջանցի պաշտոնյաներ են: Իսկ թե այդտեղ նրանց հետ Աննա Հակոբյանն ի՞նչ է քննարկում, հիմա Հայաստանի ո՞ր տարածքներն են տալիս, ինքը կիմանա: Ես, պարզապես, ուզում եմ, որպեսզի հանրությունը հասկանա, որ Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ վաճառվում է Հայաստանը: Թե ինչու է մինչեւ հիմա քնած մեր հասարակությունը, ապշած եմ: Մի՞թե կարելի է հանգել նրան, թե «մենակ նախկինները չգան, մենք թուրքին կվաճառվենք»:

- Տեղեկացանք, որ Ձեզ այլ աղմկոտ մանրամասներ են հայտնի դարձել նաեւ եռամսյա զորահավաքի հետ կապված: Կբացե՞ք փակագծերը:

- Ազգային ժողովում կա իմ կողմից ատելի, թրքասեր, տականք մի անձնավորություն՝ Քոչարյան Անդոն: Ըստ իմ աղբյուրների, նա կարգադրել է ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որ ընդդիմադիր տղամարդկանց, մոտավորապես՝ 1500 հոգու, զենք բաժանեն եւ բարձրացնեն դիրքեր՝ Ջերմուկի, Կապանի, Վարդենիսի ուղղությամբ: Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Քոչարյան Անդոն նման բան կարգադրել Վահե Ղազարյանին եւ Սուրեն Պապիկյանին: Այս անգամ էլ մեր ընդդիմադիր տղաների՞ն են ուզում գցել մսաղացի տակ, որովհետեւ ինձ հասած տեղեկություններով՝ շատ շուտով նորից քառօրյայի նման պատերազմ է լինելու եւ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մնացյալ տարածքները նվիրելու են իրենց հարազատ ընկերոջը՝ Ալիեւին: Դրա համար կոչ եմ անում ընդդիմությանը համախմբվել՝ զոհասեղանին դրված է երկրի հարցը: Միգուցե սա առիթ հանդիսանա, որպեսզի ընդդիմությունը համախմբվի զինվորների հետ եւ նրանց հետ միասին զինվորական հեղաշրջում անեն Հայաստանում եւ վերջ դրվի Աննայի, Նիկոլի ու իրենց լնգուլավազի իշխանությանը, ովքեր թուրքի փողերով եւ թուրքի կամոք հաստատվել են ՀՀ տարածքում:

- Այս օրերին շատ խոսվեց այն մասին, թե ինչպես են Սյունիքի համայնքների ղեկավարները դիմավորել Աննա Հակոբյանին, սակայն քչերն անդրադարձան, թե, ի վերջո, ինչո՞վ էր պայմանավորված նրա այցը Սյունիք: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես սարսռում եմ, երբ տեսնում, որ այդ սատանա Աննա Հակոբյանը հիմա էլ Սյունիքի տարբեր համայնքներից է նկարներ հրապարակում: Եկեք չմոռանանք, որ սույն թրքասեր, Մեհրիբան Ալիեւայի տեգոր կին Աննա Հակոբյանն այդպես վերջին անգամ նկարվեց Արցախում, եւ հետո այդ տարածքները նվիրեցին Մեհրիբան Ալիեւային եւ իրենց կողմից հարգված Իլհամ Ալիեւին: Հիմա հերթը Սյունիքինն է… Ժողովուրդը պետք է հասկանա, որ Աննա կոչեցյալն ամեն ինչ կանի, որ Նիկոլից ազատվի, որպեսզի, որպես տիկին վարչապետուհի, նստի կառավարության ղեկավարի աթոռին: Ինչեւէ, պետական դավաճանները երբեք երկար չեն ապրում: Հոգուս խորքում գիտեմ, որ ինչքան էլ թալանեն, ծախեն երկիրը, միեւնույն է, պատասխան են տալու: Կյանքում չի կարող լինել այնպես, որ պետական դավաճանն ապրի, ինչքան կարող են թող ընտանյոք հանդերձ լափեն, նկարվեն, որովհետեւ շատ շուտով իրենք իրենց սեփական գերեզմանը Հայաստանի տարածքում չեն ունենալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված