Գարիկ Մարտիրոսյանի կինը Երեւանում է եւ արդեն ծիրան ուտելու «ոսկե գոտի» ունի
ՄշակութայինՄոսկվաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինա Մարտիրոսյանը, Հայաստանում է: Այդ մասին նա հայտնել է Ինստագրամում ու լուսանկարներ հրապարակել:
«Եկել եմ բարձր լեռների ու ճերմակ ամպերի երկիր, հյութեղ նռան երկիր, հասած ծիրանների ու ոսկեգույն խաղողի, ամենահամեղ ջրի ու կոնյակի, երաժշտության, պարերի ու ջերմ խնջույքների, ամենաբարի, լուսավոր, ուժեղ, ուրախ եւ տաղանդավոր մարդկանց երկիր: Իմ բարեկամների ու ոգով հարազատ մարդկանց երկրում եմ: Ողջույն, արեւային, գեղեցիկ եւ հյուրընկալ Հայաստան»,- գրել է նա:
https://www.instagram.com/p/Cfsvn5fqlqd/?utm_source=ig_embed&ig_rid=692988e0-c1cf-4521-8b99-6defa64573f4
