⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». Վերահսկողություն դրամական հոսքերի վրա, վիճակի վատթարացում

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որն արդեն իսկ բազմաթիվ մասնագետների և, ընդհանրապես, հանրության զգալի հատվածի առնվազն տարակուսանքի պատճառ է դարձել: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ սրանով ոչ թե հեշտացվել է քաղաքացու կյանքը, այլ պետությունը փորձում է որոշակի մեխանիզմներով` բռնապետական, բայց գեղեցիկ փաթեթավորված, վերահսկողություն իրականացնել դրամական հոսքերի վրա:

«Ընտրվել են այն ոլորտները, որտեղ մշտապես մեծ ծավալների գումար է շրջանառվում: Բացի դա, նմանատիպ որոշումներով փորձում են բանկերին «պահել»: Գումարը շրջանառվում է բանկով, նա կարողանում է այն պտտեցնել, կարող է նաև ինչ-որ ծառայությունների կամ վճարների անվան տակ քաղաքացուց հավել յալ գումար գանձել: Այսպիսով` խախտվում են քաղաքացու իրավունքները: Նա հավել յալ ժամանակ է վատնում, լրացուցիչ` չնախատեսված վճարումներ կատարում»,- ասաց նա՝ հարցադրում անելով, թե արդյունքում կարո՞ղ ենք կանխատեսել, որ քաղաքացին կփորձի ներքին կարգով, առանց հստակ ձևակերպման, առանց իրավական կարգավորում տալու, առանց փաստաթղթերի լուծել իր հարցերը:

«Մինչդեռ կարող է խոսք լինել տնտեսության իրական հատվածի զարգացումը զսպելու, տնային տնտեսությունների վիճակը վատթարացնելու մասին»,- ամփոփեց Վարդանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ