⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Ովքե՞ր են նստած ԱԱԾ «քաղաքական» բանտախցում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական բանտարկյալները, ընդդիմության ներկայացուցիչները, որպես կանոն, պահվում են ԱԱԾ-ի մեկուսարանում: Այստեղ խցերը տարբեր են. կան ավելի բարեկարգ խցեր,  որոնք նորոգված են, հեռուստացույց կա, կան մենակ նստելու համար նախատեսված փոքր խցեր:

Մեր տեղեկություններով, հիմա նույն խցում են հայտնվել արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, նախկին ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակը): Այս բանտախուցը «քաղաքական» անունն է ստացել, եւ այնտեղ աշխատում են օտար մարդ չտանել՝ հաստատված նուրբ հավասարակշռությունը չխախտելու համար:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ապա նա նախընտրել է մենակ նստել, բայց կալանավորված անձինք լավ գիտեն, որ ամենածանր բանը մենակ նստելն է, երբ չունես զրուցակից եւ հացընկեր: Ժամանակին այստեղ մենակ են նստել Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ