Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Նոր մանրամասներ՝ «Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից

Պատահար

Հուլիսի 6-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից չորսը գտնվում են Այրվածքաբանության ազգային կենտրոնում: ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց նրանց  առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալ կենտրոնի փոխտնօրեն, գլխավոր բժիշկ  Կարինե Բաբայանից: 

«Հիվանդանոց ընդունված ժամանակ չորս հիվանդների (երեք տղամարդ, մեկ կին) վիճակն էլ ծանր էր գնահատվում, սկզբում նրանք  գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում՝ 15, 20, 25 և 45 տոկոս այրվածքային խորը մակերեսներով: Նրանց մոտ առկա էին նաև շնչուղիների այրվածքներ:  Այժմ երկու հիվանդի վիճակը կարգավորվել է, նրանք  տեղափոխվել են այրվածքային բաժանմունք, իսկ  մյուս երկուսը (25, 45 տոկոս այրվածքներով) առայժմ բուժում են ստանում  վերակենդանացման բաժանմունքում: Պետք է նշեմ, որ 25 տոկոս այրվածք ստացած տիկնոջ մոտ դրական փոփոխություններ կան, իսկ մյուս հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,-նշեց Կ. Բաբայանը: 

Հիշեցնենք, որ  հուլիսի 6-ին ժամը 09:03-ի  սահմաններում  «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի  է ունեցել պայթյուն, նախնական տվյալներով՝ գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ