⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Քեշից` անկանխիկ. Հայտնի տնտեսագետի ուշագրավ դիտարկումը

Տնտեսություն

 Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ, եթե կողմերից գոնե մեկն իրավաբանական անձ է։ Իսկ եթե երկու կողմն էլ ֆիզիկական անձ է, ապա շեմը սկզբում 500 հազար դրամն է, իսկ 2023 թվականի հուլիսից՝ 300 հազարը։

Ավելի պարզ, եթե գնում եք որևէ ապրանք կամ օգտվում եք որևէ ծառայությունից, որի արժեքը 300 հազար դրամը գերազանցում է, ապա դրա դիմաց պետք է վճարեք պարտադիր անկանխիկ՝ բանկային քարտով, փոխանցումով, օնլայն դրամապանակներով կամ տերմինալների միջոցով։

Անկանխիկ վճարումների պահանջը սկզբում պարտադիր կլինի Երևանում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից՝ արդեն ամբողջ հանրապետությունում։ Նույնը վերաբերում է նաև կրթաթոշակների ու աշխատավարձերի վճարումներին։

Հուլիսի 1-ից գրավատներում վարկերը տրամադրվելու են բացառապես անկանխիկ տարբերակով, եթե գերազանցում են 80 հազար դրամը, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամը և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամը։

Տնտեսվարողների, փորձագետների ու բնակիչների շրջանում այս փոփոխություններն ակտիվ քննարկվում են: Օրենքի դրական եւ բացասական կողմերի մասին «Իրավունքը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.

-Անկանխիկն օգնում է զերծ մնալ կեղծ փողի շրջանառությունից, ստվերային գործարքներից, սպիտակ դաշտ բերել փողի շրջանառությունը, ժամանակ խնայել, ապահով գործարքներ անել և բազմաթիվ այլ առավելություններ ունենալ, ինչի պատճառով էլ աշխարհի զարգացած երկրները ձգտում են առավելագույնի հասցնել անկանխիկ փողի շրջանառությունը տնտեսության մեջ:  եվ շատ հաճախ, եթե զարգացած երկրներում դու փորձում ես կանխիկ վճարում անել` նրանք հասկանում են, որ դու իրենց երկրից չես:

Այլ հարց է, որ ՀՀ-ում գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք, արդարացիորեն, կարող են մտահոգել քաղաքացիներին: Օրինակ, գրեթե հինգ հարյուր հազար թոշակառուների պայմաններում, որոնց միջին կենսաթոշակային ապահովվությունը 40 հազար դրամի շրջանակներում է, այս օրենքը ենթադրում է բազմաթիվ անհարմարություններ: Այսինքն ցածր եկամուտ ունեցող հասարակության, բարձր գնաճի պայմաններում անկանխիկ շրջանառությունը ունի որոշակի խոցելի տեղեր: Օրինակ, որոշ դեպքերում այն ստեղծում է լրացուցիչ ծախսեր և անհարմարություններ վարկային վատ պատմություն և արգելափակված հաշիվներ ունեցող անձանց համար։

Տնտեսագետը նկատում է.

Ըստ իս անհրաժեշտ էր այս քայլին գնալ կամաց-կամաց, օրինակ, տարբեր եկամուտներ ունեցողների դիֆերենցիա մտցնել, որովհետեւ ցածր աշխատավարձ ստացողների դեպքում անկանխիկ վճարումները, նորից եմ կրկնում, անհարմարություններ է առաջացնելու:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված