⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ռազ­մա­կան հա­մալ­սա­րան­ներն ըն­կել են ԿԳՄՍՆ-ի օ­րը

Թեմա

Ավիացիոն եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանների փոխարեն` կստեղծվի ռազմական ակադեմիա: Այսպիսի նախագծով Ազգային ժողով էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ըստ արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական–քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` առաջին հայացքից այս ամենի մեջ ոչ մի թշնամական բան չկա:

— Բայց մենք հիշում ենք, թե ինչպես Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դարձրին մի ամբողջական եւ ինչպես բարեփոխման անվան տակ քանդեցին յուրաքանչյուր ոլորտ: Որպեսզի կարողանաս գիտությունը, կրթությունը, մշակույթը, սպորտը մի ամբողջական համակարգում ճիշտ կառավարել, պետք է ունենաս գերպրոֆեսիոնալ մասնագետներ, այդ թվում` գերպրոֆեսիոնալ փոխնախարարներ: Բայց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Լենա Նազարյանն ասում էր, որ իրենք նվիրյալներ չեն եւ արդյունքում փլուզեցին գիտությունը, կրթությունը, սպորտը, մշակույթը: Հիմա  պետք է նույնը սպասել այս հարցում: Ռազմական ինստիտուտները դարձնելը մի  ամբողջություն վերջնական փլուզումն է ոչ միայն բանակի: Չէ որ այդ համալսարաններում սովորող սերունդը 5–10 տարի հետո պատրաստի սպաներ պետք է դառնային: Ըստ էության, արմատախիլ է արվում ոչ միայն բանակը, ոչ միայն ոչնչացնում են «հերոս» գաղափարը, այլ` ամբողջ պաշտպանական համակարգը, ընդհանրապես «սպա» կոչվելու գաղափարը: Այսօր քաղաքական ձեռնոց է նետված Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին թուրք-ադրբեջանական ուժերի կողմից, որոնց սպասարկում են սրանք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ