Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Մարդիկ ոչ թե հոգնել, այլ զզվել են քաղաքական լարվածությունից. Ալեն Ղեւոնդյան

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ:

«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՈՒՆԵՆՔ ԱՐԴԵՆ ԱՄԻՍՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ»

— Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, բացառությամբ մեկի, հրաժարվեցին խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից: Փաստացի կարո՞ղ ենք ասել, որ այլեւս ունենք երկրում  խորհրդարանական ճգնաժամ, թե՞ սա լայն առումով քաղաքական ճգնաժամ է:

— Երկրում, իսկապես, ճգնաժամ կա, եւ այն ինստիտուցիոնալ բնույթ ունի: Այս ճգնաժամը միայն քաղաքական, պետական բնորոշումը չունի, այլ ունի հանրային հարաբերությունների ճգնաժամի բնույթ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, իրենք չեն հրաժարվել իրենց, այսպես ասած, պաշտոններից: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին համապատասխանաբար փոխխոսնակի եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկեց ՔՊ-ն: Հետագայում տեղի ունեցավ որոշակի ալիքային գործընթաց բոյկոտի ու մերժողականության տեսքով, որը քաղաքական տեխնոլոգիայի առումով շատ նորմալ ռեակցիա էր իշխանության կողմից նման վերաբերմունքին: Ի պատասխան` մի շարք ընդդիմադիր գործիչներ հրաժարվեցին տարբեր հանձնաժողովներում իրենց կարգավիճակից` փոխնախագահների, նախագահների պաշտոններից: Այս առումով պետք է արձանագրել, որ սա իհարկե, խորհրդարանական ճգնաժամի ակնհայտ իրավական դրսեւորում է, թեպետ խորհրդարանական ճգնաժամ ունենք արդեն ամիսներ շարունակ` սկսած այն պահից, երբ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք խորհրդարանում այլեւս անելիք չունեն, որովհետեւ այն նպատակները, որոնց համար իրենք հայտնվել էին խորհրդարանում եւ ինչի համար պայքարում էին այս կամ այն հաջողությամբ կամ պակաս հաջողությամբ, այլեւս սպառել են իրենց, հետեւաբար պետք էր դուրս գալ փողոց:

— Ի՞նչ է ցույց տալիս փողոցային քաղաքական պայքարի ինդիկատորը` թե՛ դրական, թե՛ բացասական առումով:

— Մեծ հաշվով հետագայում կհասկանանք, թե այն ավելի շատ դրական պրոցես էր ընդհանուր երկրի պետականազրկման եւ գործող իշխանությունների դեմ պայքարի կոնտեքստում, թե` բացասական: Պրիզման պետք է լայն նայել, ակնհայտ էր, որ այդ փողոցային պայքարը հասարակության ինչ-որ շրջանակների մոտ, իհարկե, ոգեւորություն առաջ բերեց, բայց հետագայում քաղաքական մենեջմենթի ամենատարբեր դրսեւորումների, այդ թվում` բացահայտ թերացումների արդյունքում ունեցանք պայքարի որոշակի էմոցիայի եւ մոտիվացիայի պարպում հասարակասկան շրջանակներում:

«ՄՏԵԼ ԵՆՔ ԱԿՏԻՎ ԵՎ ԱՆԴԱԴԱՐ ՏՈՒՐԲՈՒԼԵՆՏՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ»

— Հետեւապես, գուցե ժամանա՞կն էր, որ խորհրդարանական ընդդիմությունը վայր դնի պատգամավորական մանդատները: Ի՞նչ կլինի այդ ժամանակ:

— Փաստացի ստացվում է, որ այդ մանդատները, կիրառականության տեսանկյունից, տեսակարար կշիռ չունեն: Բավականին բարդ է լինելու փողոց քաղաքական պայքարի դուրս գալուց հետո վերադառնալ Ազգային ժողով: Ու չեմ կարծում, թե կվերադառնան: Դեռեւս 2018 թվականին եմ ասել, որ մտել ենք ակտիվ եւ անդադար տուրբուլենտության փուլ: Անկանոնության անընդհատ ցիկլեր են սկսվելու, ընդ որում` դրանք ոչ միայն Ազգային ժողովում են լինելու, այլ նաեւ կառավարությունում եւ ամբողջ երկրում` չշրջանցելով մեր անվտանգության համակարգին, արտաքին քաղաքականությանը, որը փաստացիորեն գոյություն չունի, սոցիալական ապահովության ոլորտին եւ այլն: Այդ ամենի արտացոլումը, իհարկե, նախեւառաջ Ազգային ժողովում է դրսեւորվում, որովհետեւ, վերջիվերջո, իբր պառլամենտական երկիր ենք: Այնպես որ, այս պահին տարաբնույթ ճգնաժամերի հատման կետում ենք, որը հանգեցնելու է ինստիտուցիոնալ ճգնաժամի:

— Ընդդիմադիր որոշ պատգամավորներ ասում են, թե մանդատներն իրենց պետք են զուտ իրենց օրակարգով խորհրդարան վերադառնալու համար, որոշներն էլ գտնում են, թե այդ մանդատներով կարողանալու են հասնել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին: Այդ գործընթացը կարո՞ղ է որեւէ կերպ պտուղ տալ:

— Ձեռնպահ կմնայի «իմպիչմենտ» բառը օգտագործելուց, որովհետեւ այդ գործընթացի համար առնվազն երկու կարեւոր հանգամանք է պետք: Նախ գործող ընդդիմությունը չունի մեծամասնություն Ազգային ժողովում, եւ դրա համար էլ մեծ հաշվով դուրս եկավ փողոց: Եվ երկրորդ` գործող վարչապետից կամ ցանկացած ինչ-որ մեկից, ումից փորձում են ազատվել քաղաքականապես, դրա համար պետք է լինի այլընտրանք: Այսինքն` իմպիչմենտը միայն պաշտոնազրկումը չէ, այլ այլընտրանքային թեկնածուի առաջադրումն ու հաստատումն է: Արդյոք ընդդիմությունն ունի վարչապետի թեկնածու: Համենայնդեպս, վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների ժամանակ վարչապետի թեկնածուի թեման նրանք բավականին հետեւողականորեն փորձում էին շրջանցել: Իհարկե, նաեւ հասկանալի էր, որովհետեւ իրենք հռչակում էին, որ պայքարն անձի կամ վարչապետի աթոռի հետ չէ կապված, այլ պետականազրկման այս փուլին դիմագրավելու համար է: Շարժման անունն էլ, որ «Դիմադրություն» է, հենց այնպես չէ որոշված: Կարծում եմ` այս պրոցեսը գոնե ընդդիմության մասով կհանգի մի կետի, որ իրենք հաստատ մարտավարություն կփոխեն: Եթե դու չունես քաղաքական ռեսուրս Ազգային ժողովում, նաեւ իրավական առումով քվեների հետ կապված, որեւէ գործընթաց չես կարող նախաձեռնել, առավել եւս առաջ տանել ու ցանկալի արդյունք ունենալ: Այո՛, այդ մանդատների շուրջ կա նաեւ որոշակի ընդդիմադիր շրջանակների կողմից ճնշում խորհրդարանական ընդդիմության նկատմամբ: Ըստ իս, նրանք պահում են այդ մանդատները` մտածելով, որ կարող է մի ինչ-որ իրավիճակում հնարավոր լինի ճնշում գործադրել ՔՊ-ի մի շարք պատգամավորական շրջանակների նկատմամբ, եւ կարողանան երկիրն այս ճգնաժամից հանելու այլընտրանքային ուղիներ ստեղծել: Այսինքն` ենթադրում եմ, որ այդ մանդատները, որպես գործիք է պահվում, այլ ոչ թե իրենց երազանքների մանդատն էր կամ կարգավիճակը: Ամենեւին չեմ կարծում, թե ընդդիմադիրները հաճույք են ստանում այն Ազգային ժողովում, որում հայտնվել են: Բայց պետք է հասկանալ, որ այդ միջակայքն էլ պետք է որոշակի սկիզբ եւ վերջ ունենա: Եթե դու հասկանում ես, որ այդ գործընթացը շատ երկար է ձգվում, եւ միգուցե անհավանական է լինելու, որ կարողանաս մեծամասնության պատգամավորների հետ որոշակի գաղափարաքարոզչական աշխատանք տանես եւ այլն, ուրեմն` պետք է ավելի կտրուկ քայլեր անես, այդ թվում նաեւ ինստիտուցիոնալ ճգնաժամի տեսանկյունից: Վերջիվերջո, մանդատ դնելու արդյունքում չեն կարող մյուս կուսակցությունները, ովքեր արտահերթ ընտրություններին, չորրորդ, հինգերորդ, վերցերորդ տեղ են զբաղեցրել, վերցնեն գործող ընդդիմության քվեները: Սա ուղղակի կլինի ակնհայտ եւ բացարձակ հակասահմանադրական գործընթաց:

«ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՏԻԱՅԻ ՄԵՋ ՊԱՅՔԱՐԸ ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

— Ստացվում է` ո՞վ էր ճիշտ` Արթուր Վանեցյանն ու Արթուր Ղազինյա՞նը, որոնք մանդատները վայր դրեցին, թե՞ մյուս ընդդիմադիր պատգամավորները, որոնք  պահում են այն` որպես «զենք»:

— Ճիշտ եւ սխալ լինելու օրակարգ չկա: Ամեն մեկը քաղաքականություն մտնում է իր նպատակադրումներով: Եթե Վանեցյան Արթուրը որոշել էր, որ իր նորաստեղծ կուսակցությամբ, սակավ ռեսուրսներով պետք է այդպիսի կտրուկ քայլեր անի, ուրեմն` իր քաղաքական պատկերացումներն ու վարքը այդպիսին էր: Նա ասաց, որ քայլ է անելու, եթե չստացվի, հետ չի գնալու: Սա ավելի շատ անձնական մոտիվացիայի հետ էր կապված: Ինչ վերաբերում է Ղազինյան Արթուրին, եթե նրա գրառումներին եւ հանրային խոսքին հետեւենք, ապա ասում էր, որ կոնկրետ իր մուտքը քաղաքականություն հիմնավորում է այն իրականությամբ, որ Հայաստանում կա դավաճանականան ռեժիմ, որը պետք է իրավական պատասխանատվության ենթարկվի: Այդ իրավական պատասխանատվությանը հասնելու գործիքներից մեկը Ազգային ժողովում հայտնվելն էր, ինչ-որ պրոցես ձեռնարկելը` կստացվի, շատ լավ, չի ստացվի, ուրեմն` պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել: Այդ քայլերից մեկն էլ մանդատ վայր դնելն էր: Այնպես որ, ամեն մեկն ինքն է որոշում քաղաքական պայքարի ինչ ուղով են գնալու կամ հետագայում այդ ուղին ինչ տրանսֆորմացիաներ է ունենալու:  Հիմա Վանեցյան Արթուրը վայր դրեց մանդատը եւ որոշեց պայքարի այլ ձեւաչափով գնալ:

— Բայց մարդկանց «աչքը ջուր կտրեց» սպասելով, թե ո՞րն է այդ նոր պայքարի ձեւաչափը, որ այդպես էլ չի նշմարվում:

— Այդ պայքարը հեշտ չի լինելու այս քաղաքական ապատիայի մեջ: Մարդիկ ոչ թե հոգնել են, այլ զզվել են քաղաքական լարվածությունից, որովհետեւ հասարակության իմունիտետը շատ է մաշվել: Դրան էլ գումարվել է այն, որ իշխանությունը գերկենտրոնացրել է ուժային, վարչական ռեսուրսները բոլոր օղակներում: Ինչ վերաբերում է «աչքը ջուր կտրելուն», պետք է հաշվի առնել, որ ունենք այն, ինչ ունենք, լավն են, վատն են, էս են: Պայքարի դաշտն ազատ է: Ես որեւէ մեկի փաստաբանը չեմ, բայց պետք է հասկանալ, որ քաղաքական պայքարը անշնորհակալ գործ է մեզանում: Շատ հաճախ կա ակնկալիք, որ արդյունքները լինելու են շատ արագ եւ միանգամից, բայց այդպես չի լինում: Հիշեք, թե քաղաքացի Փաշինյան Նիկոլը քանի տարի էր պայքարում իշխանության գալու համար: Տասնյակ տարիներ բակերում ծեծ էր ուտում, հայհոյանքներ ստանում, տարբեր ավտոտնակների վրայով վազում  ու ռուպրով գոռում էր, իր փոխարեն որոշել էին, որ նա պետք է քաղաքական որոշակի Գողգոթա անցնի, հմտանա, եփվի դրա մեջ, հետո իրեն մի օր ասացին` քաղաքացի Փաշինյան Նիկոլ, դուք այլեւս ՀՀ վարչապետ պետք է լինեք, այնպես որ, պատրաստվեք «հեղափոխություն» կոչվող օպերացիայի գլխավոր դերակատար լինելու: Իսկ Ձեր նշած քաղաքական գործիչներն այլ ճանապարհ են ընտրել, ամեն մեկն իր քաղաքական օրակարգն ունի: Չմոռանանք, որ քաղաքականությունը նաեւ ֆինանսական թանկ հաճույք է` մեդիակոնտենտ, հանդիպումներ եւ այլն: Էլ չեմ ասում, որ զանգվածային հավատի պակաս կա բոլոր քաղաքական միավորների նկատմամբ, ովքեր փորձում են իրավիճակ փոխել: Պիտակավորումները շատ են, լայն տարածում ունի կարծիքը, թե հերթականը գալու է բոլորիս խաբի: Ի դեպ, մեր քաղաքական պատմության մեջ երբեք ընդդիմությունը իշխանություն չի վերցրել: Մեզանում միշտ ընդդիմությունն աշխատել է ընդդիմություն` իշխանության մոտ, իսկ հիմա իրավիճակը այլ է: Ուստի` քաղաքականպես դեռ շատ եփվելու տեղ կա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top