Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Չեմ կարծում, թե կա հեռանկար ինչ-որ արտահերթ խորհրդարանական ընտրության. Իսկանդարյան

Ներքաղաքական

Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի եւ դրան զուգահեռ հայաստանյան ներքաղաքական իրադրության մասին «Իրավունքը» զրուցել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:

«ԻՐԱՎԻՃԱԿԸ, ՈՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԳՈՐԾՈՒՆԱԿ ԷՐ, ԱՅԼԵՎՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

— Պարոն Իսկանդարյան, Ռուսաստանն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները չեն ցանկանում իրենց հետ աշխատել, Ադրբեջանը հայտարարում է, որ այդ ձեւաչափն առհասարակ այլեւս գոյություն չունի, եւ միայն Հայաստանի իշխանությունն ու որոշ ընդդիմադիր շրջանակներ են դեռ հույսեր կապում այս ձեւաչափի հետ: Ի վերջո, ի՞նչ ձեւաչափում փնտրել Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունների հնարավորություն:

— Մինսկի խումբը ձեւ է, այլ ոչ թե բովանդակություն եւ էություն: Այս ձեւաչափը, որի շրջանակներում տեղի են ունեցել բանակցային գործընթաց, սառեցված է առնվազն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որովհետեւ այն իրավիճակը, որի ժամանակ Մինսկի խումբը գործունակ էր, այլեւս գոյություն չունի: Այսօր խնդիրն այն չպետք է լինի, որպեսզի վերականգնվի Մինսկի խմբի գործընթացը, այլ այն, որպեսզի ստեղծվի բովանդակություն Մինսկի խմբի գործընթացի համար: Այդ բովանդակությունը եղել է Ադրբեջանի հետ բանակցելը, այդ թվում նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Մինչդեռ պատերազմում կրած հաղթանակից հետո` Ադրբեջանը չի ուզում քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իսկ Հայաստանում առկա քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եւ ոչ թե բովանդակությունը վերականգնելու վերաբերյալ բերում է նրան, ինչ տեսնում եք` զրո արձագանք միջազգային գործընկերների կողմից: Այսօր խնդիրը տարբերակ ստեղծելն է, որի դեպքում հնարավոր կլինի քննարկել այն հարցը, որը կհամարվի էապես կարեւոր Լեռնային Ղարաբաղի հայերի, Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների համար, այլ ոչ թե ընկնել ձեւի հետեւից:

— Այսինքն` գտնում եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, եթե անգամ չդադարի էլ, այլեւս անիմա՞ստ է, եթե դրան նոր բովանդակություն չհաղորդվի:

— Մինսկի խումբը կաշխատի, թե` ոչ, չգիտեմ, բայց իրականում հնարավորություն կա, որ այն որեւէ ձեւաչափով կշարունակի գործել: Չէ՞ որ այն ունի բյուջե, կան չինովնիկներ, որոնք այնտեղ աշխատում են, աշխատավարձ են ստանում, տոմսեր են գնում, մեկնում են տարածաշրջան եւ այլն: Այսինքն` Մինսկի խմբի գործընթացը դեռ չեն սպանել, որ համարենք, թե ընդհանրապես գոյություն չունի: Այսօր կան նաեւ բազմաթիվ այլ առաջարկներ, օրինակ, տարածաշրջանային 3+3 ձեւաչափը կամ եռակողմ տարբերակը` Ռուսաստան–Հայաստան–Ադրբեջան: Կարելի է ասել, որ քաստինգ է գնում տարբեր ձեւաչափերի, թե որտեղ քննարկել այս խնդիրը: Բայց հարցն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում քննարկել կոնֆլիկտի լուծման հնարավորությունը կոնսենսուսի միջոցով` հաշվի առնելով նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի հայերի շահերը: Նա ցանկանում է շարունակել բանակցային գործընթացը` օգտագործելով այն որպես այլընտանքային միջոց` հերթական հաղթանակի համար, այս դեպքում` ոչ թե ռազմական, այլեւ` դիվանագիտական: Այս իրավիճակում խոսակցությունը ոչ թե պետք է լինի Մինսկի խումբը վերականգնելու մասին, այլ` այն իրավիճակի, որի դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել եւ գնալ բանակցությունների:

«ԱՆՀՆԱՐ Է ՈՒՂՂԱԿԻ ԵՐԵՎԱԿԱՅԵԼԸ, ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԴ ԱՐԴԵՆ ԲՈԼՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՍՈՄԱԼԻ Է»

— Իսկ ի՞նչ է անհրաժեշտ Ձեր նշած իրավիճակը վերականգնելու համար, եւ ինչպե՞ս հասնել դրան:

— Դրա համար պետք է բարձրացնել Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը: Պետության հետ երկխոսում են ոչ թե նրա համար, որ հարգում են կամ մարդասիրական դիրքերից ելնելով, այլ երբ դու ունես ռեսուրս, որպեսզի քո հետ հաշվի նստեն: Սուբյեկտայնությունն այն բանալի թեզն է, որը պետք է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Արցախին, որպեսզի կարողանան վերականգնել Մինսկի խմբի ձեւաչափում գոյություն ունեցող այն բովանդակությունը, որը կար ժամանակին:

— Այդ սուբյեկտայնությունը որտե՞ղ պետք է ընդգծվի՝ Բրյուսելո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե՞, օրինակ, Ֆրանիսիայի հրապարակում:

— Այն պետք է լինի ամենուր, բայց նախեւառաջ սահմանին: Երբ քո պետության տարածք են ներխուժում ուրիշ պետության զինված մարդիկ, եւ իրենց դիմավորում է հովիվը կամ գյուղապետը, այլ ոչ թե գոնե քո սահմանապահը, քեզ հետ համապատասխան էլ վերաբերվում են: Նույնկերպ էլ վերաբերվում են, երբ տնտեսական, դիվանագիտական առումով քեզնից չես ներկայացնում այն սուբյեկտը, որը համապատասխանում է պետական կառույցին: Այնպես որ, լինի Բրյուսելում, Մոսկվայում, թե Երեւանի որեւէ հրապարակում, կարեւոր է ընդգծել քո պետականության գերնպատակը: Այդ դեպքում պետականությունդ էլ կվերակառուցվի, սուբյեկտայնություն էլ հնարավոր կլինի ձեռք բերել: Անհնար է ուղղակի երեւակայելը, թե պետությունդ արդեն բոլոր չափանիշներով Սոմալի է դարձել, բանակդ ամերիկյան է, իսկ դիվանագիտությունդ Շվեցարիայի պես է, այդպես չի լինում: Հետեւապես, խոսքս պետականություն կառուցելու մասին է, որը կլինի գործող ու ֆունկցիոնալ եւ կունենա գերնպատակ: Այդ ժամանակ Բրյուսելում եւ Մոսկվայում դինավանգետն իր գործը կանի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Երեւանում իր գործը, Արցախի նախագահը Ստեփանակերում իր գործը, եւ երբ բոլորը կմեկտեղվեն պետականության շուրջ, այդ ժամանակ էլ ստիպված են լինելու հաշվի նստել մեզ հետ ամենուր:

«ԿԱՐՈՂ ԵՆ ԲՂԱՎԵԼ, ԿՌՎԵԼ, ՌԱԴԻԿԱԼ ԱԿՑԻԱՆԵՐ ԱՆԵԼ, ԲԱՅՑ ԱԶԴԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԵՆ ԿԱՐՈՂ»

— Այս իրավիճակում ներքաղաքական կյանքում իշխանության եւ ընդդիմության հիմնական դիսկուրսը «ռեւանշիստներ–դավաճաններ» ոճով փոխադարձ մեղադրանքներն են: Դրանից դուրս հստակ ծրագրեր եւ առաջարկներ տեսնո՞ւմ եք թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից:

— Իսկապես ճիշտ եք, եւ սա շատ ծանր վիճակ է, երբ քաղաքական հարթակը ներկայացվում է «սեւ ու սպիտակ»: Խնդիրն այն է, որ որեւէ կողմը չի ընդունում մյուսի գոյության իրավունքը: Իշխանությունը փաստացի ասում է, որ նրանք, ովքեր մեզ ընդդիմադիր են, «նախկիններ են», եւ իրենք չպետք է գոյություն ունենան եւ չպետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին: Նույնը ասում է ընդդիմությունը, որ իշխանությունը դավաճանական է եւ չպետք է լինի: Սա քաղաքական փակուղի է, որը հիմա ունենք, որովհետեւ, ի վերջո, մենք միասին պետք է ապրենք այս երկրում եւ միասին կառուցենք այն: Հետագայում, եթե երբեւէ, օրինակ, իշխանափոխություն տեղի ունենա, որը ուշ թե շուտ լինելու է, ի՞նչ է փոխվելու: Ուղղակի տեղերով փոխելվելու են մարդիկ, որոնցից մեկը մյուսի գոյությունը հերքում է: Սա խոչընդոտ է ստեղծում, որպեսզի քաղաքական ուժերը ձեւավորեն ծրագիր, համակարգ, մեխանիզմ: Հասկանում եմ, որ հեշտ գործ չէ, շատ բան է պահանջում, բայց պետք է կարողանալ ստեղծել հստակ ծրագիր:

— Հնարավոր համարո՞ւմ եք, օրինակ, աշնանը հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձեւավորելու հեռանկարը:

— Իսկ ես չեմ կարծում, թե ընդհանրապես հիմա կա հեռանկար ինչ–որ արտահերթ խորհրդարանական ընտրության: Ավելին` կարծում եմ` խնդիրը դրանում չէ, մի ընտրություն արդեն եղել է, դրանից հետո մի հատ էլ եղավ, եւ ի՞նչ փոխվեց: Ըստ էության, հիմա վերականգնվել է այն համակարգը, որը կար 2018 թվականից առաջ, այսինքն` միակուսակցական իշխանություն եւ երկու ընդդիմադիր խմբակցություն, որոնք կարող են բղավել, կռվել, ռադիկալ ակցիաներ անել, բայց ազդել քաղաքականության վրա ոչ մի կերպ չեն կարող:

Հետեւապես, դրա փոխարեն` պետք է դադարեցնել ուղղակի կռվելը, ձեւավորել քաղաքական պոզիտիվ ծրագիր, որը կլինի հանուն ինչ–որ բանի, այլ ոչ թե՝ ընդդեմ: Իսկ թե երբ կկարողանան սա իրականացնել, ամեն ինչ կախված է այդ օրակարգը ձեւավորողներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top