Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

«ՈՒԺԵՂ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԵՏ. ՀԱ­ՆՈՒՆ ՆՈՐ ՄԻ­ՈՒ­ԹՅԱՆ» ՇԱՐԺ­ՄԱՆ ԳԱ­ՂԱ­ՓԱՐ­ՆԵ­ՐԸ  ՄՈՏ  ԵՆ ԵՎ  ԸՆ­ԴՈՒ­ՆԵ­ԼԻ  ԱՐ­ՑԱԽ­ՑԻ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ».ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մշակութային

  «Ուժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Մի­ու­թյան» շարժ­ման Մշա­կու­թա­յին հանձ­նախմ­բի նա­խա­գահ Աբ­գար Ա­փի­նյա­նի ղե­կա­վա­րած պատ­վի­րա­կու­թյու­նը մեկ­նել էր Ա­ղավ­նո, որ­տեղ նա­եւ շար­ժու­մը ստեղ­ծել է Ա­ղավ­նո մշա­կու­թա­յին կենտ­րոն, ո­րի ա­ռա­քե­լու­թյու­նը՝ հայռու­սա­կան մշա­կու­թա­յին ըն­կե­րու­թյան ամ­րապն­դումն է: Այ­նու­հե­տեւ շարժ­ման ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այ­ցե­լել է­ին Բեր­ձոր, հե­տո՝ Ստե­փա­նա­կերտԱյս ա­ռի­թով «Իրա­վուն­քը» զրու­ցել է ԱԲ­ԳԱՐ Ա­ՓԻ­ՆՅԱ­ՆԻ հետ:

Պա­րոն Ա­փի­նյան, դժվա­րին այս օ­րե­րին գտնվում է­իք Ար­ցա­խում, ի՞նչ տպա­վո­րու­թյուն­նե­րով եք վե­րա­դար­ձել:

— Ե­թե փոր­ձեմ ձե­ւա­կեր­պել մեր ընդ­հա­նուր տպա­վո­րու­թյու­նը, պի­տի ա­սեմ հե­տե­ւյա­լը` Ար­ցա­խը կա­յա­ցած պե­տու­թյուն է, որ ընդգծ­ված ազ­գա­յին նկա­րա­գիր ու­նի: Ար­ցախ­ցի պաշ­տո­նյա­նե­րը հայ մար­դիկ են` պատ­րաստ ա­ջակ­ցե­լու մշա­կու­թա­յին նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին` ի տար­բե­րու­թյուն հա­յաս­տա­նյան պաշ­տո­նյա­նե­րի: Մեզ մեծ  բա­վա­կա­նու­թյուն է պար­գե­ւում շփու­մը ար­ցա­խյան պե­տա­կան կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, ին­չը չէ­ի ա­սի Հա­յաս­տա­նի մեր գոր­ծըն­կեր­նե­րի մա­սին: Ար­ցա­խը մեր ներ­կա­յու­թյան, մեր օգ­նու­թյան կա­րիքն ու­նի: Մի ան­գամ ար­դեն ա­սել եմ` 30 տա­րի Ար­ցախն է մեզ պա­հել, հի­մա պարտ­քը վե­րա­դարձ­նե­լու ժա­մա­նակն է:

Տե­ղե­կա­ցանք, որ «Ուժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր մի­ու­թյան» շար­ժու­մը Ար­ցա­խում ստեղ­ծել է Ա­ղավ­նո մշա­կույ­թա­յին կենտ­րո­նը, կման­րա­մաս­նե՞ք:

— Հա­մա­հայ­կա­կան գրող­նե­րի մի­ու­թյու­նը հրա­վեր է ստա­ցել հու­լի­սին այ­ցե­լե­լու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն` «Դե­պի եր­կիր» ծրա­գի­րը կյան­քի կո­չե­լու նպա­տա­կով: Մի ծրա­գիր, ո­րի մեկ­նար­կը տրվել էր այս տար­վա մա­յի­սին Ստե­փա­նա­կեր­տում` հիմ­նա­դիր եւ հո­վա­նա­վոր Վա­հէ Թղլե­ա­նի կող­մից: Սա­կայն լի­նե­լով «Ուժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր մի­ու­թյան» շարժ­ման մշա­կու­թա­յին հանձ­նախմ­բի նա­խա­գահ եւ գրա­կան կա­պե­րի մաս­նա­գետ եւ խորհր­դակ­ցե­լով պա­րոն Բա­բու­խա­նյա­նի հետ, ո­րո­շե­ցինք Ա­ղավ­նո­յում, Բեր­ձո­րում եւ Ստե­փա­նա­կեր­տում նա­խա­ձեռ­նել կա­ռույց­նե­րի ստեղ­ծում, ո­րոնք կնպաս­տեն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան եւ մի­ջազ­գա­յին մշա­կու­թա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մի­ջեւ սերտ գոր­ծակ­ցու­թյան: Հու­լի­սի 3–ին ա­ռա­ջին հան­դի­պու­մը կա­յա­ցավ Ա­ղավ­նո հա­մայն­քում: Պի­տի ա­սեմ, որ բա­ցա­ռիկ ջերմ ըն­դու­նե­լու­թյան ար­ժա­նա­ցանք՝ շնոր­հիվ հա­մայն­քի հայ­րե­նա­սեր եւ ե­ռան­դուն ղե­կա­վար Անդ­րա­նիկ Չա­վու­շյա­նի: Ստեղծ­վեց Ա­ղավ­նո­յի մշա­կու­թա­յին կենտ­րո­նը, որ ակ­տիվ աշ­խա­տանք է ծա­վա­լե­լու հա­մայն­քում ըն­թեր­ցա­սի­րու­թյան տա­րած­ման, նա­եւ գրա­կան կա­պե­րի զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ: Ա­ռա­ջին հեր­թին կաշ­խա­տենք հայ–ռու­սա­կան գրա­կան գոր­ծակ­ցու­թյան սեր­տաց­ման ուղ­ղու­թյամբ, ին­չին մե­ծա­պես կնպաս­տի մեր «Ուժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր մի­ու­թյան» շար­ժու­մը: Չենք մո­ռա­նա նա­եւ մեր դա­րա­վոր կա­պե­րը եվ­րո­պա­կան երկր­նե­րի հետ: Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը բա­րեն­պաստ մի­ջա­վայր է մշա­կու­թա­յին ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար:

Եվս մի մշա­կու­թա­յին կենտ­րոն էլ բաց­վել է Բեր­ձո­րում: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— Ու­զում եմ հա­տուկ ջեր­մու­թյամբ խո­սել մեր հան­դի­պում­նե­րի մա­սին հայ­կա­կան Բեր­ձոր քա­ղա­քում: Բա­ցա­ռիկ ջեր­մու­թյամբ մեր պատ­վի­րա­կու­թյանն ըն­դու­նեց Բեր­ձոր հա­մայն­քի ղե­կա­վար Նա­րեկ Ա­լեք­սա­նյա­նը, իսկ բեր­ձոր­ցի­նե­րը մեծ հի­աց­մունք ա­ռաջ բե­րե­ցին ի­րենց մարդ­կա­յին ազ­նիվ նկա­րագ­րով, հա­րա­զատ քա­ղա­քի հան­դեպ մեծ սի­րով: Ար­ցունքն աչ­քե­րին լսում է­ին բա­նաս­տեղ­ծու­հի Սու­սան­նա Ղա­զա­րյա­նի հայ­րե­նա­սի­րա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը եւ մեզ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նում, որ ե­կել ենք, ի­րենց կող­քին ենք: Ան­մո­ռաց պահ էր` մենք ի­րենց է­ինք հու­սադ­րում, ի­րենք` մեզ: Մեծ քա­նա­կու­թյամբ գրքեր նվի­րա­բե­րե­ցինք եւ խոս­տա­ցանք, որ Հա­մա­հայ­կա­կան գրող­նե­րի մի­ու­թյու­նը ստանձ­նում է Բեր­ձո­րի մշա­կու­թա­յին կյան­քի շե­ֆու­թյու­նը`ստեղ­ծում ենք «Բեր­ձոր» հայ–ռու­սա­կան մշա­կու­թա­յին կենտ­րոն, ո­րին մշտա­պես կա­ջակ­ցի «Ուժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ» շար­ժու­մը:

Անդ­րա­դառ­նանք նա­եւ Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած Ձեր հան­դի­պում­նե­րին, որ­տեղ եւս ստեղծ­վեց մշա­կու­թա­յին կենտ­րոն

— Տպա­վո­րիչ էր ծրագ­րով նա­խա­տես­ված վեր­ջին հան­դի­պու­մը Ստե­փա­նա­կեր­տում` Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­նե­րի եւ ու­սա­նող­նե­րի, ինչ­պես նա­եւ <<Հայ–ռու­սա­կան կա­զա­կա­կան մի­ա­վոր­ման>> ան­դամ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Այս հար­ցում մեզ մե­ծա­պես ա­ջակ­ցեց ե­րի­տա­սարդ մշա­կու­թա­յին գոր­ծիչ, մեր պատ­վի­րա­կու­թյան ան­դամ  Սար­գիս Հա­յեն­ցը: Մենք Ստե­փա­նա­կեր­տում է­ինք շա­բաթ­ներ ա­ռաջ, երբ Հա­մա­հայ­կա­կան գրող­նե­րի մի­ու­թյան խորհր­դի ան­դամ, կա­նա­դա­հայ բա­րե­րար Վա­հէ Թղլե­ա­նը ազ­դա­րա­րեց «Դե­պի եր­կիր» ծրագ­րի մեկ­նար­կը Ար­ցա­խում: Եվ ա­հա ա­ռա­ջին մաս­նա­կից­նե­րը ներ­կա­յա­ցան ի­րենց աշ­խա­տանք­նե­րով ու ար­ժա­նի­ո­րեն ստա­ցան «Դե­պի եր­կիր» մրցա­նա­կի դիպ­լոմ­ներ եւ նվեր­ներ` Վա­հէ Թղլե­ա­նի կող­մից: Ջերմ հան­դի­պում­ներ ու­նե­ցանք Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի տան տնօ­րե­նի, Ար­ցա­խի պետ­հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­նե­րի, ինչ­պես նա­եւ Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան տնօ­րեն Հրայր Ա­վե­տի­սյա­նի հետ: Ստե­փա­նա­կեր­տում հիմն­վեց Վա­լե­րի Բրյու­սո­վի ան­վան հայ–ռու­սա­կան մշա­կույ­թի կենտ­րոն, ո­րը կգոր­ծի «Ուժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ» շարժ­ման հո­վա­նու ներ­քո: Ո­գե­ւո­րու­թյունն ան­չափ մեծ էր` «Հայ–ռու­սա­կան կա­զա­կա­կան մի­ա­վոր­ման» ղե­կա­վար, գե­նե­րալ–մա­յոր Ար­մեն Հա­րու­թյու­նյա­նի ա­ռա­ջար­կով՝ ար­դեն ծրագր­վել են մի­ջո­ցա­ռում­ներ` նվիր­ված հայ–ռու­սա­կան մշա­կու­թա­յին կա­պե­րին:

— «Ուժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Մի­ու­թյան» շարժ­ման գա­ղա­փա­րի ի­րա­գործ­ման մա­սին ինչ­պի­սի՞ կար­ծիք կա ձե­ւա­վոր­ված Ար­ցա­խում:

— Շարժ­ման գա­ղա­փար­նե­րը մոտ են եւ ըն­դու­նե­լի ար­ցախ­ցի­նե­րի հա­մար: Բո­լոր հա­մայնք­նե­րում ակն­հայտ էր ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի եւ հայ բնակ­չու­թյան փո­խա­դարձ ջերմ վե­րա­բեր­մուն­քը:

Ըստ Ձեզ՝ հայռու­սա­կան մշա­կու­թա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի էլ ա­վե­լի ամ­րապն­դումն ի՞նչ կտա Ար­ցա­խին:

— Հայ–ռու­սա­կան մշա­կու­թա­յին կա­պե­րի սեր­տա­ցու­մը մեր ա­ռա­քե­լու­թյան գլխա­վոր նպա­տակ­նե­րից մեկն էր: Մենք ու­զում ենք Ար­ցա­խը շրջա­պա­տել դաշ­նա­կից­նե­րով, բա­րե­կամ­նե­րով, քա­նի որ հա­մոզ­ված ենք, որ այ­սօր­վա մե­կու­սաց­վա­ծու­թյու­նը կա­րող է ա­ռաջ բե­րել ա­նե­լա­նե­լի եւ հու­սա­հա­տա­կան վի­ճակի: Մինչ­դեռ ան­ցած տա­րի­նե­րի փոր­ձը վկա­յում է, որ հայ ժո­ղո­վուրդն աշ­խար­հում ու­նի բազ­մա­թիվ բա­րե­կամ­ներ: Մեր նպա­տակն է կապ հաս­տա­տել նրանց հետ եւ հատ­կա­պես մեր ռուս բա­րե­կամ­նե­րի հետ մի­ա­սին մե­խա­նիզմ­ներ մշա­կել ողջ Ար­ցա­խի եւ մաս­նա­վո­րա­բար՝ Ա­ղավ­նո եւ Բեր­ձոր հա­մայնք­նե­րի ա­պա­հո­վու­թյան հա­մար:

Էլ ի՞նչ նոր նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ եք ծրագ­րում ի­րա­կա­նաց­նել Ար­ցա­խում:

— Նպա­տակ ու­նեմ Ար­ցա­խում դա­սա­վան­դել նոր ա­ռար­կա, որ ԵՊՀ–ում մեծ հա­ջո­ղու­թյուն ու­նե­ցավ, ա­սեմ ան­կեղ­ծո­րեն՝ շատ սիր­վեց ու­սա­նող­նե­րի կող­մից: Ե­թե հայ գրա­կա­նու­թյան ա­վան­դույթ­նե­րի եւ մի­ջազ­գա­յին գրա­կան կա­պե­րի դա­սա­վան­դու­մը Ե­րե­ւա­նում ող­ջու­նե­լի է, ա­պա այն ուղ­ղա­կի անհ­րա­ժեշ­տու­թյուն է Ար­ցա­խում: Մենք այս ճա­նա­պար­հով, ինչ­պես ար­դեն ա­սա­ցի, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը կշրջա­պա­տենք բա­րե­կամ­նե­րով, ձեռք կբե­րենք դաշ­նա­կից­ներ: Ի դեպ, ա­սեմ, որ Ար­ցա­խում մեր ծրագ­րե­րին մշտա­պես օգ­նել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի խորհր­դա­կան, մշա­կույ­թի նախ­կին նա­խա­րար, իմ վա­ղե­մի բա­րե­կամ Ար­մեն Սարգ­սյա­նը: Հա­մա­հայ­կա­կան գրող­նե­րի մի­ու­թյան բո­լոր ծրագ­րե­րը, որ ի­րա­կա­նաց­նում ենք Ար­ցա­խում, նա­խօ­րոք հա­մա­ձայ­նեց­նում եմ Ար­մեն Սարգ­սյա­նի հետ, ով ո­լոր­տի լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րից է եւ հայ­րե­նա­սեր հայ:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված