Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Հայտնի փաստաբանը ահազանգում է. Ինչ իրավական խնդիրներ է առաջացրել այսօրվանից ուժի մեջ մտած օրենքը

Իրավական
Լեւ Գրուպ փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը գրում է.
 
Այսօրվանից օրենքի ուժով իրավաբանական անձանց համար արգելվում է փոստային առաքումն իրականացնել ,փոստային բաժանմունքում կանխիկ վճարում իրականացնելով։Փոստատանն առավոտյան մեր ընկերության աշխատակցին փոխանցել են մի հեռախոսահամար,տեղեկացնելով,որ մինչեվ փոստատան հետ պայմանագիր չկնքվի, անկանխիկ եվս հնարավոր չէ փոստային առաքման համար գումար վճարել։Արդեն երկու ժամ է , օգնականս, զուգահեռ նաեվ գլխավոր հաշվապահն այդ համարով զանգահարում են , իսկ հեռախոսը լռում է ։Մինչդեռ, շուրջ մեկ տասնյակի հասնող հայցերը, վերաննիչ ,վճռաբեկ բողոքները,դրանց գրավոր պատասխանները,տարբեր դատավարական միջնորդություններ, հնարավոր չէ դատարան մուտք անել,առանց դատավարական կողմերին ուղարկելու Ընդ որոմ, դրանց մի մասն ունեն ժամկետի խնդիր,բխող բոլոր բացասական հետեվանքներով։Ստիպված, շրջանցելով իրավական արգելքները, փաստաբանական ընկերության փոխարեն ծրարի վրա գրվեց ընկերության աշխատակցի անունը, որպես քաղաքացի,որպեսզի մեր վստահորդների դատավարական իրավունքները չխախտվեն։
Կարծես Վարդան Այգեկցին է ժամանակին բարձրաձայնել,
Օրենքները նրա համար են,որպեսզի շրջանցվեն։
Իսկ եթե ավելի լուրջ,ապա օրենքները նրա համար են,որպեսզի բարելավեն մարդկանց կյանքը ,իսկ օրենք կիրառողները գլխավոր պլան մղեն անձի իրավունքները պաշտպանելը, ղեկավարվելով Հիմնակոն Օրենքի հետեվյալ նորմով, մարդը բարձրագույն արժեք է ։
Լեբոն Բաղդասարյան, փաստաբան։
 
 
 
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ