⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ինչու Փաշինյանը չէր գնացել Բրյուսովի միջոցառմանը․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Երեկ Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտներին ավարտական դիպլոմներ էին հանձնում։ Բայց այս տարի նոր ավանդույթ հիմնած Նիկոլ Փաշինյանն այս արարողությանը ներկա չէր։

Հիշեցնենք, որ նա ներկա էր նախորդ երկու նման արարողություններին․ մեկը՝ Երեւանի պետական համալսարանի ավարտական միջոցառմանը, մյուսը՝ Պոլիտեխնիկական համալսարանի:

Ավելին՝ պոլիտեխնիկում իսկական դիմակահանդես-շոու էին կազմակերպել, որին հրավիրված անձինք՝ Տիգրան Ավինյանը, Վահրամ Դումանյանը, բուհի ռեկտորը եւ այլք, գունագեղ պատմուճաններով էին զարդարվել, ինչը համացանցում աժիոտաժ առաջացրեց, ծաղրուծանակի տեղիք տվեց։

Հավանաբար դա է պատճառը, որ Փաշինյանը Բրյուսովի անվան համալսարանի միջոցառմանը չէր գնացել, իսկ հյուրերն էլ այս անգամ արտառոց զգեստներ չէին հագել։ Նորմալ պաշտոնյաների տեսք ունեին»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ