Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Ալեքս Միրզոյանը հայտնվել է ռուսական ֆիլմում՝ իտալացի լեգենդար ֆուտբոլիստների հետ

Մշակութային

Հայը, ռուսը եւ իտալացին, երբ մեկտեղվում են նույն վայրում, ծնվում է ոչ թե, օրինակ, անեկդոտ, այլ աննախադեպ ֆիլմ: «Իրավունքն» անդրադարձել էր, որ ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներից մեկն աշնանը հեռուստադիողի դատին կհանձնի նոր կինոնախագիծ, որի գլխավոր հերոսը մեր հայրենակից, մի շարք հիթային երգերի հեղինակ, երգահան ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆՆ է:

Ռուսաստանյան մեր աղբյուրները նոր մանրամասներ են հայտնել ֆիլմի այս օրերին դեռ ընթացող նկարահանումներից: Պարզվում է՝ ֆիլմում իրենց դերակատարումներով ներգրավված է համաշխարհային մի ամբողջ աստղաբույլ:

Այսպիսով՝ ֆուտբոլիսիտի դերը ստանձնած Ալեքս Միրզոյանի հետ նույն նկարահանման հարթակում են հայտնվել ոչ միայն գեղեցկուհի մոդել Վիկտորիա Օդինցովան եւ ռուսական թատրոնի ու կինոյի ամենավառ դեմքերից Լյուբով Աքսիոնովան, այլ նաեւ ո՛չ ավել, ո՛չ պակաս 2006 թվականի Աշխարհի առաջնության հաղթող Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ջենարո Գատուզոն եւ Իտալիայի առաջնության հնգակի, Իտալիայի գավաթի եռակի չեմպիոն Մարկո Մատերացին:

287491230-1570496683345089-8199401310732960962-n

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ