Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կարլոս Սանտանան բեմում ուշագնաց է եղել

Շոու բիզնես

74-ամյա վիրտուոզ երաժիշտ Կարլոս Սանտանան կորցրել է գիտակցությունը Դետրոյթում (ԱՄՆ, Միչիգան)՝ համերգի ժամանակ։ Նա չի կարողացել շարունակել ելույթը և տեղափոխվել է հիվանդանոց։

Հերթական երգի կատարման ժամանակ լեգենդար երաժիշտը հանկարծ դադարել է կիթառ նվագել, մոտեցել է հարվածային գործիքներին ու նստել դրա կողքի հարթակին։ Հետո նա ընկել է։ Նրան օգնության են շտապել համերգի սպասարկող անձնակազմն ու բեմի հերթապահ բժիշկները։ Արդյունքում՝ Սանտանային բեմից իջեցրել են։ Մինչ նրան տանում էին, կիթառահարը հասցրել է ձեռքով հրաժեշտ տալ հանդիսատեսին։

«Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց՝ հետագա զննության համար։ Ավելի ուշ նրա ներկայացուցիչն ասել է, որ երաժիշտը «լավ է զգում»»,- հայտնում է TMZ-ը։

Կառլոս Սանտանան հուլիսի վերջին կդառնա 75 տարեկան։ Նա կոմպոզիտոր է և երաժիշտ, որն առավել հայտնի է կիթառահար լինելով, բայց նաև հարվածային գործիքներ է նվագում։ Երաժշտական ​​հարուստ կարիերայի ընթացքում նա արժանացել է 10 «Գրեմմիի», ունի անվանական աստղ Հոլիվուդի Փառքի ծառուղում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ