«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում «Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբ Ուկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրս Ռազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակը Լրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ) MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնից ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկանները

«Հրապարակ». Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրա

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետին կից Պետական վերահսկողական ծառայության «բացահայտումը», թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք՝ 2018-21 թթ․, քաղաքապետարանում շուրջ 16 միլիարդ դրամի կամ մոտ 40 միլիոն դոլարի խախտումներ են եղել, միանգամայն սպասելի էր։ Քաղաքապետի ընտրությունը սարերի հետեւում չէ, ասում են՝ նույնիսկ սահմանված ժամկետից՝ 2023 թվականի սեպտեմբերից շուտ է անցկացվելու։ Հայկ Մարությանն էլ թեեւ հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելու է ընտրություններին, թե ոչ, սակայն անցյալ տարվա նրա պատմական ելույթից հետո՝ իմպիչմենթի հարցով պատմական նիստում, շատերը կցանկանային նրան կրկին տեսնել այս պաշտոնում։

Եվ լուրեր կան, որ նա, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի քաղաքապետի թեկնածու։ Ուստի, ՔՊ-ին շտապ ՊՎԾ «բացահայտում» էր պետք։ Մարությանն իր ՖԲ-ում այդպես էլ գրել է․ «Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»: Տղեք, ինչու չէ՝ նաեւ աղջկեք, ես Երեւանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել»։

«Մի պահ կանգ առան ուսումնասիրությունները՝ պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով, հետո էլի վերսկսվեցին, ես ոչ բոլոր նյութերին եմ ծանոթ»,- ասաց ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը, որն արդեն ՔՊ անդամ չէ։ Նա զերծ մնաց գնահատականներից, բայց նշեց․ «Չգիտեմ, ով ում գլխին ինչ է ուզում բարդի։ Համենայնդեպս, հրապարակված նյութն էլ այն չի, որ կարելի է ինչ-որ մեկի գլխին բարդել։ Շատ խնդրահարույց բաներ են եղել, առնվազն իմ կողմից որեւէ կասկած կամ կանխավարկած, կամ տրամադրվածություն Մարությանի դեմ չի եղել»։ Օրինակ, գույքահարկի հավաքագրման հետ կապված խնդիրներ են եղել, կարելի՞ է սա համարել Մարությանի մեղքը։ «Դա համատարած խնդիր է, բոլոր տեղերում կան գույքահարկի խնդիրներ։ Դա ծրագրային ապահովման հետ կապված խնդիր է»,- ասաց ՊՎԾ նախկին պետը։

Բայց ի՞ նչ չարաշահման մասին է խոսքը։ Խախտումների միակ «բացվածքը» տալիս է «Ռադար» կայքը՝ շինթույլտվությունների տրամադրում, գույքահարկի վճարումներ, վառելիքի անհիմն ելքագրումներ՝ քաղաքապետարանի աշխատողների վրա, ինքնակամ կառույցների օրինականացում, ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ՝ չհաշվառված ավտոմեքենաների համար, մեքենաները ներկայացվել են վաճառված, եւ գույքահարկի գումարները զրոյացվել են, շինթույլտվությունների տրամադրման գործընթացում են արձանագրվել չարաշահումներ, ինքնակամ կառույցներ են օրինականացվել՝ առանց տուգանք գանձելու, հողամասերի ուղիղ վաճառք։

Անգամ փողոցների նորոգման եւ ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով, եւ սա էլ է բարդվելու Հայկ Մարությանի վրա։ ՊՎԾ-ն, որն իրականացրել է ստուգումները, ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այս տեղեկությունները, իսկ քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Լեւոն Սարդարյանն ընդամենը հայտնել է, որ «ստուգումների արդյունքները պաշտոնապես ուղարկվել են Երեւանի քաղաքապետարան՝ կարծիք հայտնելու»։

Քաղաքապետ Հրաչ Սարգսյանն էլ ասել է, որ մի քանի շաբաթից այն կավարտվի, եւ, հավանաբար, Մարությանի դեմ սկսված գործընթացը միս ու արյուն կստանա։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը ժամանակին շատ էր քննադատում Հայկ Մարությանին, հարցրինք, թե նշված խախտումներից որոնք են վերաբերում կոնկրետ քաղաքապետին, եւ որոնց դեպքում այլ մեղավորներ կարող են լինել։

«Շինթույլտվության տակ անձամբ ստորագրում է քաղաքապետը։ Մեքենաների գույքահարկի խախտումները, ամենայն հավանականությամբ, նրա հետ կապ չունեն։ Ինքնակամ կառույցների օրինականացումը բացառիկ քաղաքապետի լիազորությունն է՝ օրենքով սահմանված, որն ասում է, որ հողազավթումների ու ապօրինի շինությունների նկատմամբ հսկողությունն իրականացնում է քաղաքապետը, հողազավթման մասին ծանուցվելուց տասնօրյա ժամկետում պարտավոր է միջոցներ ձեռնարկել։ Ինձ հայտնի են դեպքեր, երբ անձամբ ծանուցվելուց հետո նա կոնկրետ հողազավթումը չի վերացրել։ Դեպքերից մեկում ես եմ անձամբ իր հետ խոսել, որին ընթացք չի տրվել»,- ասաց նա։

Ավտոմեքենաների վաճառքի հետ կապված թերացումները, որ, ասենք, մեքենան ներկայացվել է վաճառված, ու գույքահարկ է զրոյացվել՝ յուրացվել։

- Չեմ կարծում, որ այդտեղ փաստաթուղթ կա, որ քաղաքապետին հասնի։

Վառելիքի անհիմն ելքագրումները քաղաքապետարանի աշխատողների վրա։ Սա, երեւի, կա՞պ ունի։

- Կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ կառույցի աշխատողներն են եղել։ Առհասարակ, «Երեւան տրանս» ՓԲԸ-ն է դա անում, որը վառելիքի սահմանաչափերը, հավանաբար, համաձայնեցրել է քաղաքապետի հետ․ ենթադրում եմ։ Այդ հիմնարկի ղեկավարն էլ, ով ազատվեց աշխատանքից, Մարությանի մերձավորն է եղել։

Իսկ փողոցների նորոգման թերացումները ճի՞շտ է քաղաքապետի հետ կապելը, ասֆալտի ճեղքերի փակում եւ այլն։

- Տեխընդունող մարմինը շինբարեկարգման վարչությունն է, որը կա՛մ ընդունում է կատարված աշխատանքը, կա՛մ պահանջում է շտկել։ Եթե մի բան գրված է եղել, չի իրականացվել, բայց վարչությունն ընդունել է, ապա պետք է հասկանանք՝ շինբարեկարգման վարչությունն ինքնուրո՞ւյն է ընդունել, թե՞ քաղաքապետի համաձայնությամբ։ Չէի ասի, թե այդ մանր բաներն էլ են քաղաքապետի համաձայնությամբ եղել, բայց, ենթադրենք, մեծ ճանապարհ է վերականգնվել, որտեղ թերություն է հայտնաբերվել, հավանաբար, վարչության պետը կհարցներ քաղաքապետին։

Սա պետք է նայել ըստ իրավիճակի։ Փաստորեն, անգամ Դավիթ Խաժակյանը, որը երեք տարի խոսել է Մարությանի թույլ տված չարաշահումների մասին, ընդունում է, որ մեղավորներին փնտրելիս անհրաժեշտ է նայել ըստ լիազորության եւ ըստ իրավիճակի, ու ոչ բոլոր դեպքերում է մեղավոր քաղաքապետը։ Մեր տեղեկություններով, 40 միլիոն դոլարի խախտումների մեծ մասը վերաբերում է թաղապետարաններին եւ քաղաքապետարանի ենթակայության տարբեր կառույցներին, սակայն սրանց մեղքը փորձելու են բարդել Մարությանի վրա։

Համառոտ հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին նախ շշուկ տարածվեց, որ Մարությանը չի կատարում Նիկոլի հրամանները, հետո ներկայացվեց, թե ոչ թե Նիկոլը, այլ ավագանին է դժգոհ Մարությանից, եւ դեկտեմբերի 17-ին սկսվեց իմպիչմենթի ստորագրահավաք։ Իսկ 5 օր անց արդեն կայացավ պատմական նիստը, որի ժամանակ Մարությանն անարգանքի սյունին գամեց Նիկոլին, որի հետ հեղափոխության ոգուն հավատարիմ Մարությանը, պարզվեց՝ «աշխարհայացքային խզում» ուներ։

Ելույթում ամեն ինչ կար՝ յուրայիններին գաղտնի միլիոնանոց աշխատավարձեր տալու, ՔՊ-ականների՝ «գործ տվող» լինելու, ՖԲ լայքի համար գործից ազատելու, բյուջեի հաշվին գնված 200 հազար դոլարանոց մեքենաների, տապալված տենդերների եւ այլ հետհեղափոխական «սարսափների» մասին, որոնց հանրությունը ծանոթ էր ԶԼՄ-ների հրապարակումներից, բայց քաղաքապետի շուրթերից լսելն առանձնահատուկ հաճույք էր։

Այդ ելույթը բարձրացրեց Մարությանի վարկանիշը, որը քաղաքապետի պաշտոնում՝ առանց վարորդի, էկոնոմ դասի մեքենա էր վարում, իր աշխատավարձը չէր բարձրացնում եւ այլն։ Հիմա եկել է այդ վարկանիշն իջեցնելու ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. Ազիզյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top