Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը.Բայրամով Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

«Պայքարի հարթակում բացակայում է մի տաղանդավոր գլխավոր հերոս».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ  

Մշակութային

 «Իրա­վուն­քը» զրու­ցել է Մհեր Մկրտչյա­նի ան­վան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ռե­ժի­սոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱ­ՆԻ հետ:

Ի՞նչ կա­սեք հա­յաս­տա­նյան կի­նո­­ար­տադ­րու­թյան մա­սին: Բյու­ջեն ար­դյոք ո­րա­կով ֆիլ­մեր ստեղ­ծե­լու՞ն է տրա­մադր­վում:

— Չեմ հա­մա­գոր­ծակ­ցում պե­տա­կան կա­ռույց­նե­րի հետ ու չեմ կա­րող դա­տել բյու­ջե­ի դե­րա­կա­տար­ման մա­սին ո­րա­կի մեջ: Կար­ծում եմ` բո­լոր ֆիլ­մե­րը ցու­ցադր­վում են կի­նո­թատ­րոն­նե­րում, իսկ լավ ֆիլ­մե­րի դեպ­քում լի­նում է հան­դի­սա­տե­սի ար­ձա­գան­քը սոց­ցան­ցե­րում:

Ին­չո՞վ եք ա­ռա­ջին հեր­թին ո­գեշնչ­վում, երբ ընտ­րում եք հեր­թա­կան նա­խա­գի­ծը:

— Ցա­վոք, պետք է տամ ստան­դարտ պա­տաս­խան` թե­ման: Կա՛մ ապ­րում ես դրա­նով, կա՛մ` ոչ: Երբ ապ­րում եմ` փոր­ձում եմ լավ ֆիլմ նկա­րա­հա­նել:

Ա­յսօր­վա կի­նո­յի լեզ­վի մա­սին ի՞նչ կար­ծիք ու­նեք:

— Կի­նո­նե­րը տար­բեր են: Ես խո­սակ­ցա­կան, բնա­կան, բայց լավ հա­յե­րե­նի կողմ­նա­կից եմ:

Կի­նո­յում կա՞ մի ժանր, որ եր­բեք չեք նկա­րա­հա­նի եւ մեր­ժում եք:

— Կար­ծում եմ` ոչ... Ու­րիշ հարց` կա­րող եմ ես այդ ժան­րում աշ­խա­տել, թե` ոչ: Ֆան­տաս­տի­կան ի­մը չէ:

Պատ­մա­կան ֆիլ­մե­րի պա­կաս կա այ­սօր­վա հայ­կա­կան կի­նո­յում: Չե՞ք մտա­ծել այդ թե­մա­յով ֆիլմ նկա­րա­հա­նել:

— Այ­սօր ա­նում եմ այն, ինչ հու­զում է ինձ` ա­վար­տում եմ «Իշխա­նու­թյուն 2» ֆիլ­մը: Ինչ կլի­նի վա­ղը` կլի­նի վա­ղը:

Ի՞նչ կար­ծիք ու­նեք «Ոսկե ծի­րա­նի» եւ նման փա­ռա­տոն­ե­րի վե­րա­բե­րյալ:

— Դրա­կան: Յու­րա­քան­չյուր կի­նո­յի տոն` լավ բան է:

Ղե­կա­վա­րում եք Մհեր Մկրտչյան թատ­րո­նը: Այ­սօր թատ­րոն ղե­կա­վա­րե­լը Հա­յաս­տա­նում ի՞նչ խնդիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նեց­նում:

— Խնդիր­նե­րը նույնն են` գտնել լավ հե­ղի­նակ­ներ, ռե­ժի­սոր­ներ, դե­րա­սան­ներ, ստեղ­ծել լավ ներ­կա­յա­ցում­ներ: Հի­մա մեր թատ­րո­նը կանգ­նած է վե­րա­նո­րոգ­ման շե­մին: Հույս ու­նեմ, որ մին­չեւ տար­վա վերջ կա­վարտ­վի:

ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին ի՞նչ կար­ծիք ու­նեք: Հատ­կա­պես, երբ հի­մա դրել են քննարկ­ման մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րին կո­չում­նե­րից զրկե­լու հար­ցը:

— ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ո­րե­ւէ բան չեմ ու­զում քննար­կել: Նրանք ինձ հա­մար ժա­մա­նա­կա­վոր վնա­սա­կիր­ներ են: Երբ նո­րից պե­տու­թյուն կու­նե­նանք` սի­րով կխո­սեմ նա­խա­րա­րու­թյան մա­սին:

Մշա­կույ­թի աշ­խար­հի այն քչե­րից եք, որ դուրս եք ե­կել պայ­քա­րի՝ ընդ­դեմ Նի­կոլ Փա­շի­նյա­նի եւ նրա վար­չախմ­բի: Ըստ Ձեզ, ո՞րն է պատ­ճա­ռը, որ այդ պայ­քարն այդ­պես էլ լու­ծում չի ստա­նում:

— Հար­թա­կում գտնվող մի տա­ղան­դա­վոր գլխա­վոր հե­րո­սի բա­ցա­կա­յու­թյու­նը…

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը.ԲայրամովՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված