Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

80 բնակիչ, 26 տնտեսություն. Ադրբեջանական զինված ուժերի հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է, բայց դա չի խանգարում Հին Շենի բնակիչներին ապրել ու արարել

Հանդիպում

Թեև Բերձոր եւ Աղավնո գյուղերից տարհանելու աշխատանքներ հիմա չեն կատարվում, և դուրս գալու պահանջ կամ տրված վերջնաժամկետ չկա, բայց եթե ի վերջո հարցը հասնի դրան, Արցախի իշխանությունները, ինչպես տեղեկացրել էր Արցախի ՄԻՊ-ը` քննարկում են Լաչինի միջանցքում գտնվող Աղավնոյի բնակիչներին Շուշիի շրջանի Հին Շեն և Մեծ Շեն համայնքներում տեղավորելու հնարավորությունը:

Իսկ ի՞նչ պայմաներ են այսօր առկա Հին Շենում, որքա՞ն ընտանիք կարող է գյուղը ընդունել հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Հին Շեն համայնքի համայնքապետ Սամվել Սարգսյանից, ով նախ փորձեց ներկայացնել իրենց գյուղը.

-Գյուղը մինչև պատերազմը ունեցել է 187 բնակիչ, որոնցից ընդամենը 80-ն է հիմա մշտապես բնակվում գյուղում, 26 տնտեսություն։ Գյուղացիների վերադարձի և գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնող հարակից բլրի վրա ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն է։

Գյուղի մերձակայքում գտնվող բլրի վրա տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է Հին-շենի խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար։ Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը այդ տարածքներում անվտանգային առումով խոչընդոտներ է ստեղծում և ուղղակի սպառնալիք է հանդիսանում նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով, մասնավորապես՝ խոտհարքների կազմակերպման, արոտավայրերից օգտվելու և մեղվափեթակների սպասարկման համար։

-Պարոն Սարգսյան, որքա՞ն բնակիչ կարող եք ընդունել այս պահին, եթե անհրաժեշտություն առաջանա:

-Մոտ երեսունից ավել 40-ին մոտ ազատ բնակֆոնդ ունենք, որը ենթակա է վերանորգման, որպեսզի կարողանանք բնակեցնել:

-Այդ տները պատերազմից հետո՞ են ազատվել:

-Եվ պատերազմից հետո, կան տներ, որոնց տերերը մահյացել են, կան մարդիկ, ովքեր արտագաղթել են: Հիմա այդ տները ազատ են, կան սեփականատերերն, որոնք առանց որեւէ խնդրի տրամադրում են, մի մասը գուցե վաճառի, չգիտեմ

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ