Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը.Բայրամով Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Սեպուհ սրբազանի մասին «Սերը, ճշմարտությունը և մենք» գրքի երևանյան շնորհանդեսը

Մշակութային
Գուգարաց թեմի երջանկահիշատակ առաջնորդ Սեպուհ սրբազանի մասին «Սերը, ճշմարտությունը և մենք» գրքի երևանյան շնորհանդեսի օրը բոլոր ներկաները նոր գիրք են ստացել նվեր։ 
Возможно, это изображение 4 человека
Սերը ճշմարտությունը և մենք․․․ Բացառիկ տեղեկություններ․ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան․ Հայաստանի լավագույն հոգևոր առաջնորդներից մեկն է, Լոռու մարզում Սրբազանը հոգևոր առաջնորդությունը ստանձնել է 1996 թվականին` այն ժամանակ համատեղելով նաև Տավուշի մարզի առաջնորդական առաքելությունը։ Եթե հայացք գցենք 1996-2020 թթ․ մասնավորապես Լոռու մարզում Սրբազանի թողած ժառանգությանը, ակնառու են օրինակը չունեցող այնպիսի նախաձեռնություններ, որոնք փոխել են հարյուրավոր մարդկանց կյանքեր. եկեղեցաշինություն, հոգևոր և ռազմահայրենասիրական դաստիարակություն, սոցիալական ուղղվածության տասնյակ խոշոր ծրագրեր և սրանցից անջատ` միայն Սրբազանին հատուկ խստություն, հայրենասիրություն ու քարոզներ, որոնք յուրաքանչյուր հայի համար պետք է դառնային սթափության կոչ, պայքարելու ոգի, հայապահպանության ու հայասիրության փառահեղ կռվան։
Սրբազանը սիրո առաջնորդ էր, նա իր համար սահմանել էր ապրելու վեհ նշանաբան՝ Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը, իսկ մեկ այլ՝ Ձեռք մեկնիր եղբորդ առաքելությամբ սրբազանը սվորեցնում էր կարեկցել։ Եվ ահա այս գիրքը գալիս է պատմելու մի այնպիսի հայորդու մասին, որի անցած ճանապարհը դեռ պետք է քննել` դարձնելով դասագրքային օրինակ` եկող բոլոր սերունդների համար։ Եթե ինձ՝ հեղինակիս հարցնեք, ապա ցավոք մեր իրականության մեջ չկա գոնե մեկը, որ սրբազանաչափ հասկանար` ինչ բան է Հայրենիքը, (Թող ներվի այս պնդումը) հավանաբար նրա այդ բացառիկ գիտակցությունն ու իմացությունն էին ստիպում նրան ապրել այսօրվա հայի վրա բարկացած. տպավորություն էր, թե Սրբազանն ուզում է սթափեցնել բոլորին։ -Վեր կանգնեք ներքին պառակտումներից, մենք կարող ենք կորցնել նաև հայրենիքի մեզ մնացած մասնիկը, արթնացեք, միաբանվեք ու լուռ հզորացեք` ասում էր Սրբազանը։ Նրա հանրային խոսքը լսելիս մարդը դաստիարակվում էր, նրա գործը տեսնելիս` դառնում առավել հոգատար։ Սրբազանի գրքում տեղ են գտել նրա կենսագրությունը և մեր յոթ զրույցները, որոնք ունեցել ենք առաջնորդիս նախաձեռնությամբ` իր մտորումների մասին գիրքը գրելու նպատակով։ Եվ այդ զրույցներում Սեպուհ Չուլջյանը խտացրել է մեզ, հայրենիքը, սերը և ճշմարտությունը։ Այս գիրքը ամենևին գեղարվեստական հաճույք վայելելու գործիք չէ և սոսկ գիրք չէ, այն Սրբազանի դասախոսությունն է, որը ես կանվանեի Հայապահպանության բանաձև, բայց այս վեհ գաղափարի մեջ անգամ ընթերցողին սպասվում են ծանր ապրումներ, քանի որ թե իմ, թե սրբազանի կամքից անկախ` գիրքը նաև առերեսում է այսօրվա դաժան իրականության հետ, երբ դեմ ու կողմ, և անգամ չեզոք մարդկանց օրակարգում ամենևին էլ ազգի կրթությունն ու դաստիարակությունը և գլխավորապես հզորացումը չէ։ Եվ ի պատիվ սիրելի առաջնորդի` պետք է նշել, որ նա այս գրքով ևս իմ գրողական` այս դեպքում վավերագրիս համեստ կարողություններն օգտագործելով կրկին ու կրկին հային փորձում է ասել՝ -Արթնացիր։
 
 
 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը.ԲայրամովՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված