⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Էլինար Վարդանյանը կլքի հարազատ խմբակցությունը և կմիանա Վանեցյանի թիմին

Ներքաղաքական

«Հայաստան» խմբակցությունում մանդատները վայր դնել-չդնելու հարցը շարունակում է մնալ արդիական: Այդ առնչությամբ պարբերաբար քննարկումներ են լինում, սակայն մեր տեղեկություններով՝ խմբակցության մի փոքր հատվածն է կողմ, որպեսզի վայր դնեն մանդատները և այդպիսով քաղաքական որոշում կայացնեն: Մյուս մասը հակված է խորհրդարանի միջոցով իշխանափոխություն կատարել և վարչապետ ընտրել։ Նրանք գտնում են, որ պետք է իրենց չզրկեն խորհրդարանական լծակներից: Երկրորդ տեսակետը պաշտպանողների շարքում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Մեր աղբյուրի դիտարկմամբ՝ եթե միասնական որոշում չկայացվի մանդատները վայր դնելու վերաբերյալ, ոմանք կլքեն խմբակցությունը, ոմանք էլ վայր կդնեն մանդատները: Խոսակցությունները շարունակվում են, որ Արթուր Ղազինյանը կհրաժարվի մանդատից, իսկ այ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը մանդատը կպահպանի, բայց կհայտարարի խմբակցությունից դուրս գալու մասին: 

Մեր տեղեկություններով՝ նա վերջին շրջանում բավականին ջերմ հարաբերություններ է հաստատել Արթուր Վանեցյանի հետ։ Բացառված չէ, որ մոտ ապագայում նա միանա Վանեցյանի թիմին և աշնանային նստաշրջանի առաջին նիստում հայտարարի այդ մասին: 

Նյութի աղբյուրը 

https://www.4rd.am/news/elinar_vardanyany_klqi_harazat_xmbakcowtyuny_kmiana_vanecyani_timin/2022-07-01-8302

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ