Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Այս ակումբն ու ողջ քաղաքն ընդմիշտ իմ սրտում կմնան. Մխիթարյանի հրաժեշտը` «Ռոմային»

Սպորտ

 

Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ հունիսի 30-ին ավարտվել է և կիսպաշատպանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Միլանի «Ինտեր»։

«Սիրելի Ջիալոռոսիներ,
«Ռոման» իսկապես եզակի ակումբ է: Այստեղ գալուս պահից մինչև ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, ձեր աջակցությունը գերազանց էր. մի բան, որի համար ես միշտ երախտապարտ կլինեմ:

Երբ առաջին անգամ հագա Ջիալոռոսիի մարզաշապիկը, իմ գլխավոր նպատակն այս ակումբին ու նրա ֆանտաստիկ երկրպագուներին փառք բերելն էր, և հպարտ եմ, որ մենք միասին հասանք դրան Տիրանայում: Դա լավագույն վերջաբանն էր, որ ես կարող էի հուսալ իմ այստեղ անցկացրած 3 տարիների ընթացքում:

Հիմա իմ ժամանակը «Ռոմայում» ավարտվում է, ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբում բոլորին այն յուրահատուկ ընկերության համար, որ կառուցել ենք միասին: Մեծ շնորհակալություն նաև մեր մարզչական շտաբին և հատկապես պարոն Մոուրինյուին իմ հանդեպ ունեցած վստահության, հոգատարության և որպես խաղացողի ինձ արտասովոր դրայվ հաղորդելու համար:

Ես ամեն ինչ տվել եմ այս ակումբին խաղադաշտում և դրանից դուրս ու ավելի երախտապարտ չեմ կարող լինել այստեղ անցկացրածս յուրագատուկ ժամանակի համար:
Այս ակումբն ու ողջ քաղաքն ընդմիշտ իմ սրտում կմնան:
Ես ձեզ սիրում եմ:
Շնորհակալություն, «Ռոմա»: Առա՛ջ, «Ռոմա»,- գրել է Մխիթարյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ