Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Բերձորցիները եւ Աղավնոյի բնակիչները, բնակվելով իրենց բնակավայրերում, համարվում են տեղահանված. Արցախի ՄԻՊ

Հանդիպում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ վստահեցնում է, որ մինչ այս պահը Բերձորից, Աղավնոյից եւ Սուսի բնակավայրից բնակիչներին տարհանելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում:

— Ընդամենը խոսակցություններ են, որ նրանց ժամանակ է տրված, որ դուրս գան իրենց տներից: Կոնկրետ վերոնշյալ համայնքների ներկայացուցիչների հետ խոսել եմ, այդ ուղղությամբ որեւէ տեղեկություն չկա, որ նրանց ասել են, թե տեղահանվեք:

— Իսկ եթե ասելու դեպքում էլ չհամաձայնեն դուրս գալ, ի՞նչ պետք է լինի նրանց հետ` գերեվարվելո՞ւ են Ադրբեջանի կողմից:

— Հնարավոր չեմ համարում որեւէ իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն ադրբեջանցիների մոտ: Թե ինչպես  կկազմակերպվի նրանց տեղափոխումը, արդեն կտեսնենք իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերում: Այս առումով ՄԻՊ աշխատակազմը նաեւ ներգրաված կլինի: Նրանց հետագա ճակատագրի հետ կապված` միանշանակ առաջնային պարտավորություն հենց Արցախի կառավարությունն է կրում:

— Ո՞ւր են գնալու այդ բնակավայրերի բնակիչները, ո՞վ է հոգալու նրանց կեցությունը:

— Առաջին հերթին` հենց արցախյան իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց քաղաքացիներին եւ նրանց ճակատագրին: Պետք է ասեմ, որ այսօր էլ ե՛ւ Բերձորի, ե՛ւ Աղավնոյի բնակիչները զուտ իրավական տեսանկյունից նույն արտոնություններից են օգտվում, որոնք սահմանված են բոլոր տեղահանված անձանց համար: Այսինքն` նրանք, ըստ էության, բնակվելով իրենց բնակավայրերում, միեւնույն ժամնանակ, այսպես ասած, համարվում են տեղահանված անձինք: Պետական ծրագրերը, որոնք գործարկվել են  բռնազավթված տարածքներից տեղահանված անձանց նկատմամբ, նաեւ գործարկվել են Բերձորի եւ Աղավնոյի բնակչության նկատմամբ:

— Կա՞ որոշում, թե Բերձորի ու Աղավնոյի բնակիչները ո՞ւր են տեղափոխվելու:

— Որոշակի տեղեկություն ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, որ եթե, ի վերջո, այդ ճանապարհային փոփոխությունն արդեն իրականացվի, Աղավնոյի բնակչությանը պետք է տեղավորել Հին Շեն եւ Մեծ Շեն համայնքներում: Իսկ կոնկրետ Բերձորի բնակիչների մասով գործելու է այն նույն ծրագրերը, որոնք գործում են այլ տեղահանված բնակիչների նկատմամբ: Ի դեպ, քաշաթաղցիների մասով կա ՀՀ–ում բնակարան ձեռք բերելու հնարավորություն` ստեղծված արտոնյալ վարկավորման ծրագրի շրջանակներում, ինչը բավականին խնդրահարույց է` սահմանված գումարի, կանխավճարի մուծման տեսանկյունից, որի վերաբերյալ վերջին շրջանում քննարկում ունեցանք հենց տեղահանվածների հետ: Այդ հարցերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, եւ հնարավորության շրջանակներում բարձրաձայնում ենք ու փորձում կարգավորումներ տալ:

— Կա՞ն տեղեկություններ, թե առաջարկվող այդ ճանապարհային փոփոխության աշխատանքներն ինչ փուլում են:

— Հայաստանյան կողմը դեռեւս ճանապարհաշինարական գործողություններ այդ հատվածում չի իրականացրել: Ասել, որ ադրբեջանական կողմը ավարտել է ճանապարհաշինարական աշխատանքները, դա էլ ճիշտ չէ: Այս պահին դեռեւս ճանապարհը պատրաստ չէ: Կարծում եմ` կոնկրետ այս հարցի վերաբերյալ ռուս խաղաղապահների դիրքորոշումն է ամենակարեւորը լինելու` պայմանավորված այն հանգամանքով, որ, ըստ նաեւ եռակողմ համաձայնության, նրանք պետք է այսօրվա գործող միջանցքից տեղակայվեն նոր կառուցված ճանապարհի վրա: Այսինքն` բանակցությունների ընթացքում նրանք պետք է երաշխավորեն անվտանգությունը:

— Ի՞նչ կասեք Արցախում բջջային կապի արդեն պարբերական բնույթ կրող խափանումների մասին:

— Իրականացվել է կոնկրետ փորձաքննություն Արցախի ամբողջ տարածքում, եւ հայտնաբերվել է, որ խափանումները տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Շուշիում տեղակայված խլացուցիչներով: Եթե նախկինում հիմնականում կապը խափանվում էր այն օրերին, երբ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներ էին այցելում բռնազավթված Շուշի, ապա վերջին ժամանակահատվածում այդ խափանումներն ուղղակի մշտական են:

— ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարում է, որ ոչ միայն ազատագրված շրջանները, այլեւ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է...Բերձորը, Աղավնոն ադրբեջանական են: Չե՞ք կարծում, որ սա ներազգամիջյան ատելության խոսք է, որին եթե ոչ Հայաստանի, գոնե Արցախի ՄԻՊ–ը պետք է արձագանքի:

— Ազգամիջյան ատելության հետ կապված մի քանի անգամ հանդես եմ եկել հայտարարություններով, այդ թվում` անդրադարձել Վիգեն Խաչատրյանի` դեռեւս նախընտրական շրջանում արած մի շարք հայտարարությունների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top