⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Պար­տու­թյու­նը 2020 թ. նո­յեմ­բե­րի 10–ին չի դա­դա­րել. Աննա Կարապետյան

Թեմա

«Հա­յացք» վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի տնօ­րեն ԱՆ­ՆԱ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ դի­տարկ­մամբ` այ­սօր Լա­չի­նի մի­ջանց­քում տե­ղի ու­նե­ցո­ղը եւ դրա շուրջ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, լիո­վին տե­ղա­վոր­վում է այն ամ­բողջ ձե­ռագ­րին, որ տես­նում ենք 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10–ից ի վեր:

— Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը սկզբից ասում է, որ դեմ է այս կամ այն տա­րած­քի հանձն­մա­նը, հե­տո ար­դեն սկսում է սե­փա­կան ժո­ղովր­դին ահա­բե­կել ու վա­խեց­նել, թե Ադր­բե­ջա­նը պա­տե­րազ­մի է պատ­րաստ­վում, իսկ մենք այդ պա­տե­րազ­մին հա­կազ­դե­լու ու­նակ չենք, պետք է զի­ջենք: Ըստ էու­թյան, Նի­կոլ Փա­շի­նյա­նի վեր­ջին ասու­լի­սը այդ նույն տրա­մա­բա­նու­թյան մեջ էր, որ Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մի, իսկ մենք պետք է զի­ջենք Աղավ­նոն, Բեր­ձո­րը եւ եւս մի գյուղ, որը նույ­նիսկ նա վստահ էլ չէր, որ այդ­տեղ բնա­կիչ­ներ կան, թե չկան: Այս ամե­նից ել­նե­լով` կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ պար­տու­թյու­նը 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10–ին չի դա­դա­րել, այլ նո­յեմ­բե­րի 10–ից հե­տո էլ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն, քայլ առ քայլ շա­րու­նակ­վում է: Ադր­բե­ջա­նը քայլ առ քայլ իր առ­ջեւ դրած խնդիր­նե­րը լու­ծում է, իսկ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն իր որ­դեգ­րած ձե­ռագ­րով եւ իր բա­նակ­ցա­յին ռազ­մա­վարու­թյամբ` ամեն կերպ նպաս­տում է նրան, որ Ադր­բե­ջանն իր առ­ջեւ դրած խնդի­նե­րը լու­ծի:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ