⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Զրո աջակցություն նրանց, ովքեր դուրս կգան Բերձորից. Էդգար Ղազարյան

Թեմա

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով` այսօր ոչ մի դեպքում չպետք է մտածել Արցախի Բերձորից, Աղավնոյից ու Սուսից տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրների մասին, այլ պետք է մտածել հատկապես այս երեք բնակավայրերում ինտենսիվ բնակեցման ծրագրեր իրականացնելու մասին:

— Պետք է լինի զրո աջակցություն այն մարդկանց, ովքեր Բերձորից դուրս կգան եւ աջակցություն նրանց, ովքեր կգնան Բերձորում ապրելու: Եթե պետությունը փող ունի` աջակցության տրամադրման, ինչո՞ւ են տրամադրում Բերձորից դուրս եկողին, աջակցություն պետք է տրամադրել բնակավայր գնացողին: Այս շրջանում Բերձորում ինչքան դատարկ տուն կա, պետք է բացել, մտնել, չնայել, թե ում սեփականությունն է: Երբ թուրքը հասավ այդտեղ, չի նայելու, թե ով սեփականության վկայականներ ունի: Բերձորում հենց հիմա պետք է բացել բանկի մասնաճյուղը, ակտիվացնել առեւտուրը շուկաներում, համերգներ կազմակերպել, որպեսզի մշակութային կյանք լինի այս օրերին: Այդ հնարավորությունը կա, ուղղակի, այն կիրառում են այդ բնակավայրերը դատարկելու համար: Արցախի այլ շրջաններից տեղահանված քաղաքացիները եւս այսօր ունեն բնակարանային ապահովության խնդիրներ, այդ խնդիրներն առաջնահերթ պետք է լուծում ստանան հենց Բերձորում, Աղավնոյում եւ Սուսում: Մինչդեռ ես հանդիպում եմ ունեցել Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ, եւ պարզվել է, որ այսօր Արցախի կառավարությունն այդ բնակավայրերի բնակեցման խնդիր չի լուծում: Բայց չէ որ ռուս խաղաղապահների խնդիրն Արցախում հայ բնակչության անվտանգության ապահովումն է, որտեղ այդ բնակչությունն ապրում է, այնտեղ էլ իրենց անվտանգության ապահովումը կիրականցվի: Ռուսներն այս առումով որեւէ խնդիր չեն դրել, խնդիրը գալիս է միայն Հայաստանի եւ Արցախի իշխանություններից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ