⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ոչ մի­այն գյու­ղե­րը դառ­նում են սահ­մա­նա­մերձ, այ­լեւ ան­մի­ջա­պես դի­տարկ­ման տակ են հայտն­վում թշնա­մու ու­ժե­րի կող­մից. Մեհրաբյան

Թեմա

Լա­չի­նի մի­ջանց­քով այ­սօր գոր­ծող ճա­նա­պար­հով անց­նում են էներ­գա­կիր տա­րան­ցիկ ու­ղի­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ էլեկտ­րաէ­ներ­գի­ա­յի, կա­պի եւ հե­ռուս­տա­տե­սու­թյան մա­լուխ­նե­րը, ինչ­պես նա­եւ գա­զա­տար­նե­րը: Այս մա­սին հի­շեց­նում է ՀՀԿ խորհր­դի ան­դամ ՆԱ­ՐԻ­ՆԵ ՄԵՀ­ՐԱ­ԲՅԱ­ՆԸ եւ ընդգ­ծում, որ այն ստա­ցել է «կյան­քի ճա­նա­պարհ» անու­նը ոչ մի­այն այն պարզ պատ­ճա­ռով, որ այդ ճա­նա­պար­հը Հա­յաս­տա­նը կա­պում է Ար­ցա­խի հետ,  այլ՝ պար­զա­պես, այդ ու­ղի­ով լուծ­վում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան եւ Ար­ցա­խի հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող խնդիր­ներ:

— Այս ճա­նա­պար­հին, որ­պես այ­լընտ­րանք, առա­ջարկ­վե­լու է նոր ճա­նա­պարհ, ին­չի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ադր­բե­ջա­նա­կան կողմն ակ­տի­վո­րեն իրա­կա­նաց­նում է: Այս առու­մով ի՞նչ վտանգ­ներ եք տես­նում:

— Այդ ճա­նա­պար­հի կա­ռու­ցու­մը որը դե­ռեւս քննարկ­վում է, կա­րող է լուրջ սպառ­նա­լիք­ներ ներ­կա­յաց­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հա­մար՝ այն պարզ պատ­ճա­ռով, որ ան­մի­ջա­կա­նո­րեն առնչ­վե­լու է մաս­նա­վո­րա­պես՝ Սյու­նի­քի մար­զի հետ: Ստեղծ­ված իրա­վի­ճա­կից կա­րող ենք են­թադ­րու­թյուն­ներ անել, որ վստա­հա­բար Գո­րի­սի շրջա­կայ­քով կտե­ղա­կայ­վեն ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ու­ժեր: Այ­սինքն՝ այդ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում ան­մի­ջա­պես լի­նե­լու է թշնա­մու ազ­դե­ցու­թյու­նը: Ստաց­վում է, որ ոչ մի­այն գյու­ղե­րը դառ­նում են սահ­մա­նա­մերձ, այ­լեւ ան­մի­ջա­պես դի­տարկ­ման տակ են հայտն­վում թշնա­մու ու­ժե­րի կող­մից:

— Ձեր գնա­հատ­մամբ՝ ստեղծ­ված իրա­վի­ճա­կի լու­ծու­մը ինչ­պի­սի՞ ձե­ւա­չա­փում փնտրել եւ ո՞րը կա­րող է լի­նել:

— Պետք է հնա­րա­վո­րու­թյու­նը բաց չթող­նել եւ վե­րա­կեն­դա­նաց­նել Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ձե­ւա­չա­փը, քա­նի որ սա այն հար­թակն է, որի շրջա­նա­կում կա կոն­սե­նսուս` երեք հիմ­նա­րար սկզբունք­նե­րի հար­ցում, որոն­ցից մեկն էլ ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման իրա­վունքն է: Սա այն սկզբունքն է, որը բխում է Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան շա­հե­րից: Չենք կա­րող նա­եւ ստվե­րել Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը: Կար­ծես թե, դուրս է մնա­ցել կա­րե­ւո­րա­գույն օրա­կար­գա­յին խնդիր­նե­րից, թե ինչ կար­գա­վի­ճակ է ստա­նա­լու Ար­ցա­խը, ում կազ­մում է լի­նե­լու եւ ինչ­պես է լի­նե­լու:

— Դուք հղում եք անում ԵԱՀԿ Մինս­կի խմբի ձե­ւա­չա­փին, որի վե­րա­բե­րյալ Ռու­սաս­տանն ասում է, որ մյուս եր­կու հա­մա­նա­խա­գահ­նե­րը հրա­ժար­վում են իրենց հետ աշ­խա­տել այս ձե­ւա­չա­փում, իսկ Ադր­բե­ջանն առ­հա­սա­րակ հայ­տա­րա­րում է, որ ԵԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գա­հու­թյունն այ­լեւս գո­յու­թյուն չու­նի: Հե­տե­ւա­պես, հա­ջող­վե­լո՞ւ է «հո­գե­դարձ» անել այս ձե­ւա­չա­փին:

— Բազ­միցս հոր­դո­րել ենք, որ այս գոր­ծող հար­թա­կը, որը կա­րող է փոք­րի­շա­տե մեզ նպա­տա­կա­հար­մար ար­դյունք­ներ բե­րել, մի՛ քնեց­րեք: Մինչ­դեռ այ­սօր հեր­թա­կան կորստ­ված հնա­րա­վո­րու­թյան ակա­նա­տեսն ենք եւ, ցա­վոք, այդ­պի­սի օրի­նակ­նե­րը բազ­մա­թիվ են: Դրա հա­մար անհ­րա­ժեշտ է նա­խե­ւա­ռաջ սկսել երկ­կող­մա­նի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց ԵԱՀԿ Մինս­կի խմբի բո­լոր հա­մա­նա­խա­գահ պե­տու­թյուն­նե­րի հետ:

— Ամեն կող­մից գու­ժում են, որ հու­լի­սի 1–ը կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել Բեր­ձո­րի եւ Աղավ­նո­յի հա­մար: Այն, ինչ չի անում իշ­խա­նու­թյունը, ար­դեն պարզ է, իսկ ի՞նչ կա­րե­լի է ակն­կա­լել ընդ­դի­մու­թյու­նից, որը հու­լի­սի 1–ին նոր պատ­րաստ­վում է եւս մի հան­րա­հա­վաք անել:

— Առա­ջար­կում եմ բո­լորս էլ իրա­տե­սա­կան լի­նենք: Իհար­կե, այս փու­լում շատ բա­ներ այ­լեւս փո­խել հնա­րա­վոր չէ, քա­նի որ չու­նենք բա­նա­կի, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան, տնտե­սա­կան սո­ցի­ա­լա­կան լուծ­ված խնդիր­նե­րի ծաղ­կա­բույ­լը: Ի դեպ, հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար էլ իրա­պես շատ բարդ է լի­նե­լու լու­ծել այդ խնդիր­նե­րը: Այն­պես որ, քա­նի դեռ այդ խնդիր­նե­րը լուծ­ված չեն, վե­րամ­բարձ խոս­տում­ներ տա­լը պո­պու­լիս­տա­կան կլի­նի: Բա­ցի այդ, այս­տեղ կա եր­կու շատ կա­րե­ւոր կոմ­պո­նենտ. մենք չգի­տենք, թե ինչ է բա­նակց­վում, որ­պես­զի խոս­տա­նան, թե ինչ կլի­նի կամ չի լի­նի: Տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րի վե­րա­բե­րյալ չու­նենք իրա­կան պատ­կեր: Այս առու­մով չգի­տեմ, թե ինչ կկա­րո­ղա­նանք հետ բե­րել, բայց գո­նե կկա­րո­ղա­նանք կա­սեց­նել այն անի­վը, որը, անխ­նա, ձնագն­դի էֆեկ­տով մե­ծա­նա­լով, ոչն­չաց­նում է ճա­նա­պար­հին ամեն ինչ: Օրի­նակ` Լա­չի­նի հետ կապ­ված ինչն է մեզ խան­գա­րում, որ­պես­զի հենց այ­սօր կազմ­վեր մի­ջազ­գա­յին լրատ­վա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նող­նե­րի խումբ,  կհրա­վիր­վեին BBC–ից, «Նյու Յորք Թայմ­սից» եւ աշ­խար­հառ­չակ այլ լրատ­վա­կան­նե­րից ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, ով­քեր կգնա­յին եւ հենց տե­ղում կփաս­տագ­րե­ին այն ամ­բողջ պատմ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը, որն այս պա­հին առ­կա է այն­տեղ: Ի՞նչն է մեզ խան­գա­րում, որ­պես­զի կա­րո­ղա­նանք այդ ամ­բող­ջը վա­վե­րագ­րել, դուրս հա­նել այն­տե­ղից խաչ­քա­րե­րը, որ­պես­զի մշա­կու­թա­յին վան­դա­լիզ­մի չեն­թարկ­վի: Չէ որ այն ամենը, ինչ հի­մա կկա­րո­ղա­նանք վա­վե­րագ­րել եւ փաս­տագ­րել հե­տա­գա­յում կա­րող է ապա­ցույց լի­նել՝ մեր իրա­վա­ցի­ու­թյու­նը փաս­տե­լու հա­մար:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ