2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Այս ՏՀԱՃ ԴԵՄ­ՔԸ լրագ­րող­նե­րիս հայտ­նի է որ­պես խոս­քի ազա­տու­թյան դա­հիճ, գրաքն­նու­թյուն մտցնող և մա­մու­լի ազա­տու­թյու­նը ճնշող բա­զում «իրա­վա­նոր­մե­րի» հե­ղի­նակ, թեև զար­մա­նա­լի­ո­րեն նա «նա­խորդ կյան­քում» լրագ­րող է եղել: Սա­կայն սրի­կա­յա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րում նա չի սահ­մա­նա­փակ­վում մի­այն ԶԼՄ–նե­րով, և դրան­ցից հեր­թա­կա­նի մա­սին իր ֆեյս­բու­քյան էջում գրել է Նա­ի­րա Զոհ­րա­բյա­նը, շեշ­տե­լով. «Կնե­րեք, որ սրա դեմ­քը տե­ղադ­րում եմ էջիս, բայց սրան լավ հի­շել է պետք»: Իսկ թե ին­չի հա­մար հի­շել` ըստ տի­կին Զոհ­րա­բյա­նի. «2021 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին սա, «Իմ Քայ­լի» որոշ­մամբ,  խորհր­դա­րա­նին ներ­կա­յաց­րեց որոշ­ման նա­խա­գիծ՝ ինձ ԱԺ մար­դու իրա­վունք­նե­րի եւ հան­րա­յին հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի պաշ­տո­նից հետ կան­չե­լու վե­րա­բե­րյալ: Բո­լոր քայ­լա­կան­նե­րին հանձ­նա­րար­վեց իրենց քվե­ար­կու­թյու­նը նկա­րել եւ ու­ղար­կել խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Մա­կուն­ցին: Վա­ղը սրանք նա­խա­ձեռ­նել են ար­տա­հերթ նիստ՝ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նին ԱԺ փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նից  հետ կան­չե­լու, իսկ Վա­հե Հա­կո­բյա­նին՝ ԱԺ տնտե­սա­կան հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի լի­ա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու վե­րա­բե­րյալ: Ու էլի որոշ­ման նա­խա­գիծ ներ­կա­յաց­նո­ղը սա է»: Ին­չևէ, ար­ձա­նագ­րենք, որ ոչինչ մո­ռաց­ված չէ, ոչ ոք մո­ռաց­ված չէ, և անց­նենք առաջ:

Զար­մա­նա­լի բա­ներ է բլթաց­րել և ԱԽՔ–ը` սո­րո­սա­կան ԱՐ­ՄԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ: Պա­տաս­խա­նե­լով վեր­ջին չա­սու­լի­սում պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին կա­պի­տու­լյան­տի արած հայ­տա­րա­րու­թյան վե­րա­բե­րյալ հար­ցին՝ ԱԽՔ–ն ասաց. «Երբ մենք խա­ղա­ղու­թյան օրա­կարգ ենք փոր­ձել առաջ տա­նել, նաև խո­սել ենք հնա­րա­վոր խնդիր­նե­րի մա­սին: Այն­պես չէ, որ երբ մենք խա­ղա­ղու­թյան օրա­կար­գի մա­սին խո­սում էինք՝ մտա­ծում էինք, որ ամեն ինչ շատ հեշտ է լի­նե­լու, գի­տե­ինք դրա դժվա­րու­թյուն­նե­րի մա­սին, բայց նաև հաս­կա­նում էինք, որ որ­պես­զի մեր տա­րա­ծաշր­ջա­նում եր­կա­րա­ժամ­կետ անվ­տան­գու­թյուն կա­րո­ղա­նանք ապա­հո­վել՝ անվ­տան­գու­թյան երաշ­խիք­նե­րի հնա­րա­վոր տար­բե­րա­կը խա­ղա­ղու­թյան օրա­կարգն է: Շա­րու­նա­կե­լու ենք աշ­խա­տել այս ուղ­ղու­թյամբ»: Սա­կայն Ար­մեն Գրի­գո­րյա­նը զար­մա­նա­լի­ո­րեն չպա­տաս­խա­նեց հար­ցին, թե ար­դյո՞ք մի­այն զի­ջե­լով են խա­ղա­ղու­թյան օրա­կարգն առաջ տա­նե­լու: Դե իհար­կե, կա­րե­լի էր և չհարց­նել…

Իսկ այս նկա­րում­ պատ­կեր­ված աղ­ջի­կը Հա­յաս­տա­նում ԱՄՆ նոր դես­պա­նի թեկ­նա­ծու ՔՐԻՍ­ՏԻ­ՆԱ ՔՎԻՆՆ է` ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին: Ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նա Երև­ան կժա­մա­նի սեպ­տեմ­բեր–հոկ­տեմ­բեր ամիս­նե­րին: Իսկ թե ով է նա` բա­ցատ­րում է ԱՄՆ գոր­ծե­րի գի­տակ մի­ջազ­գայ­նա­գետ Սու­րեն Սարգ­սյա­նը. «Մաս­նա­վոր զրույց­նե­րից ինձ հայտ­նի է դար­ձել, որ դես­պա­նի թեկ­նա­ծու Քրիս­տի­նա Քվի­նը լուրջ ճա­նա­պարհ ան­ցած, պատ­րաստ­ված, ծան­րակ­շիռ և պրո­ֆե­սի­ո­նալ դի­վա­նա­գետ է (ի հա­մե­մա­տու­թյուն Վա­շինգ­տո­նում մեր դես­պա­նի), ով ծա­ռա­յել է Պետ­դե­պում (Եվրո­պա­կան ուղ­ղու­թյամբ), ԱԽ–ում և մի շարք օտա­րերկ­րա պե­տու­թյուն­նե­րում: Նա հետ­սա­ռը­պա­տե­րազ­մյան սերն­դի դի­վա­նա­գետ­նե­րից է, փայ­լուն պատ­կե­րա­ցում ու­նի տա­րա­ծաշր­ջա­նի և դրա պատ­մու­թյան մա­սին: Ծնուն­դով հա­յա­շատ Ֆրեզ­նո­յից է: Լուրջ կրթու­թյուն է ստա­ցել «Oc­ci­den­tal Col­lege»–ում (այստեղ նաև Օբա­ման է ու­սա­նել) և ԱՄՆ բա­նա­կի Ռազ­մա­կան Քո­լե­ջում»: Այ­սինքն` շատ լուրջ «աղջիկ» է, ին­չը են­թադ­րել է տա­լիս, որ աշ­նա­նից ԱՄՆ–ը առա­վել ծան­րակ­շիռ և մասշ­տա­բա­յին խնդիր­նե­րի լուծ­մանն է անց­նե­լու Հա­յաս­տա­նում և տա­րա­ծաշր­ջա­նում, և դա զար­մա­նա­լի­ո­րեն չեն նկա­տում ան­գամ փոր­ձա­գետ­նե­րից շա­տե­րը: Իսկ լուրջ խնդիր­նե­րում չեն աշ­խա­տում շու­կա­յի ջեբ­կի­րի հո­գե­բա­նու­թյուն ու­նե­ցող Նի­կո­լի և նրա` առա­վե­լա­պես ոչն­չու­թյուն­նե­րից բաղ­կա­ցած թի­մի հետ:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված