Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Վարդան Մինասյանը նոր ակումբ է գլխավորել Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը 10 օրով արձակուրդում կլինի Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք Առանց Իրանի սկզբունքային դիրքորոշումը հաշվի առնելու՝ TRIP-ը կարող է վերածվել աշխարհաքաղաքական առճակատման լրացուցիչ աղբյուրի Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios

Մասնավոր ինքնաթիռ և քեմփինգ. ինչպես է Քիմ Քարդաշյանի դուստրը նշել իր ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)

Ախ կանայք

Քիմ Քարդաշյանը Instagram-ում կիսվել է իր ավագ դստեր՝ Նորթի ծննդյան օրվա լուսանկարներով։ Աղջիկը դարձավ ինը տարեկան։ Ծննդյան տոնի առթիվ Քիմը դստեր համար ճամփորդություն էր կազմակերպել։ Նորթը ընկերուհիների հետ և (մեծերի հսկողության ներքո) մասնավոր ինքնաթիռով գնացել է՝ մի քանի օր բնության գրկում տեղակայված ճամբարում անցկացնելու։

Տոնակատարությունը սկսվել է դեռ ինքնաթիռում։ Ուղևորներին դիմավորել են «Camp North» գրությամբ փուչիկներ, իսկ ինքնաթիռը զարդարված է եղել բարձերով գերանների և արհեստական ​​սարդոստայնի տեսքով: Դա պայմանավորված է նրանով, որ Նորթին իսկապես դուր են գալիս վայրի բնության մասին պատմություններ, և նրանք որոշել են տոնը թեմատիկ դարձնել։ Քիմն ինքն է ասել, որ այն նվիրված է «սարսափելի վայրի բնությանը»:
Նորթը հանգստանալու է գնացել ութ ընկերուհիների հետ, որոնց թվում էին նրա զարմիկը` Պենելոպա Դիսիկը` Քորթնի Քարդաշյանի դուստրը, և Մաքսվել Դրյուն` Ջեսիկա Սիմփսոնի դուստրը:

Նորթը Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ավագ դուստրն է։ Բացի նրանից՝ նախկին ամուսիններն ունեն ևս երեք երեխա՝ վեցամյա Սեյնթը, չորսամյա Չիկագոն և երեքամյա Փսալմը (երկու փոքր երեխաները ծնվել են փոխնակ մայրերից):

          
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ