⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ»

Մամուլի տեսություն

Տարբեր քաղաքագետներ և ռազմական ոլորտի ներկայացուցիչներ ու փորձագետներ պնդում են, որ առաջիկայում ՀՀ-ում լուրջ գործընթացներ են տեղի ունենալու՝ կապված Արցախի կարգավիճակի, կոմունիկացիաների, Բերձորի, ինչպես նաև իշխանությունների կողմից առաջ քաշված «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում։

Սրանք հարցեր են, որոնք մեծապես մտահոգում են բոլոր նրանց, ովքեր մտածելու և վերլուծելու կարողություն ունեն: Եվ ահա, այս և նմանօրինակ այլ հարցերի շղթաները «փակելու» և հանրության ուշադրությունը հերթական անգամ բուն գործընթացներից շեղելու նպատակով իշխանությունները տարատեսակ «շոուներ» ու այլ միջոցներ են մշակում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած գործող իշխանությունները վստահ են, որ իրենք մանիպուլ յացիայի գծով «աշխարհի չեմպիոն» են, այդուամենայնիվ, նախորդ շաբաթ արտերկրից PR մասնագետներ և քաղտեխնոլոգներ են հրավիրել, որոնց առաջ խնդիր է դրված իշխանության PR բլոկին հատուկ թրեյնինգների միջոցով «մարզել» և պատրաստել տեղեկատվական դաշտում մանիպույլատիվ գործընթացներ ապահովելու գործին։ Հասկանալի է՝ մեղմ ասած, ոչ անվճար:

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ դասընթացները տեղի են ունենում մի քանի խմբերով՝ մասնավորաբար Աղվերանում և Ծաղկաձորում։ Թերթի տեղեկություններով, մանիպուլ յացիայի «դասերն» անցնում են իրավիճակային տարբեր խնդիրների առաջադրումով, ինչպես նաև մասնագիտական կինոդիտումներով։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ