Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Սրտանց շնորհավորում ենք
ՆերքաղաքականԱյսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:
Սրտանց շնորհավորում ենք, մաղթում ենք առողջություն, ուժ ու կորով` ի սպաս Ազգի և Պետության գերագույն շահերի:
«Հարսանիք լեռներում» գործողությունը վստահաբար կրկնվելու է նաև քաղաքական դաշտում:
Ի դեպ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն էլ ՀՀ Երրորդ նախագահին շնորհավորել է «Մենք քո զինվորներն ենք, Գերագույն հրամանատար» տեսահոլովակով:
ՀՀԿ ԵԿ շնորհավորական ուղերձում ասված է.
— Մեծարգո՛ պարոն Նախագահ, ի սրտե շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների և հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել և անում եք հնարավորը հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն, ուժ և եռանդ, որպեսզի շարունակեք Ձեր ազգանվեր ու հայրենանվեր գործունեությունը։

