⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Մեզ սաղ-սաղ մի՛ թաղեք. Արթուր Վարդանյան

Թեմա
«Փրկենք, պաշտպանենք, ազատագրենք Բերձորը, մեր Արցախը... Էլ ձեն չի մնացել, հայեր ջան, ամեն ուր մեզ արգելափակում են։ Ամեն կերպ մեր վրա հարձակվում են։ Մեզ փորձում են լռեցնել՝ թույլ չտալով անգամ մեր խոսքն ասենք։ Մեր հնարավորությունները այնքան սահմանափակ են, որ ստիպված ենք գործել շատ քիչ եւ աննշան հնարավորություններով։ Ցավոք, սա մեր սրտի եւ հոգու վերջին ճիչն է, մեր ցավի մռնչյունն է, որով փորձում ենք հասնել ձեզնից յուրաքանչյուրին։ Ալիեւը հնարավորությունը բաց չի թողնում, որպեսզի հերթական սպառնալիքներով հանդես գա մեր ազգի եւ Հայրենիքի ուղղությամբ, իսկ շատերն այսօր շոուներից հարբած անտեսում են տասնյակ ու հարյուրավոր մեր իրական ազգային եւ հայրենասեր տղերքի կոչը։ Ժողովուրդ, ուշքի արեք։ Ժողովուրդ, խելքի եկեք։
Այդ բոլոր կապիկներն ու կապիկությունները նրա համար են, որ դուք շարունակեք թմրած հետեւել, թե ոնց ենք քայլ առ քայլ, մետր առ մետր կորցնում Արցախը, Սյունիքը, Մեր բոլորի Հայրենիք։ Սփյուռք կոչս ձեզ` ուշքի եկեք։‼️ Գիտեմ, որ տո ներկան էլ նախկինն էլ ձեզ խաբել, քցել են, թալանել են, ձեզ հիասթափեցրել են, զրկել են ձեզ խոսքից, իրավունքից, գիտեմ, որ տարիներ շարունակ պատճառն են եղել, որ կարոտը ձեր սրտում թողնեք ու հեռանաք Հայաստանից, զրկել են ձեզ ձեր մի կտոր հացից, բայց այսօր հարցը ոչ նախկինի, ոչ էլ ներկայի աթոռակռվի մասին չէ, այլ մեր հողի ու ջրի, մեր երեխեքի, մեր սրբությունների, մեր հայի հոգու մասին է։ Տղերք,  ձեր ցավը տանեմ, ո՞ւր եք։ Մենք կանք, մենք ծնկի չենք եկել, մենք դեռ չենք մեռել։ Մեզ սաղ-սաղ մի՛ թաղեք», - գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ