Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

«Սպա­րա­պետ» ՊԻՍ­ԿԵՄ ՍՈՒ­ՐՈ­ՅԻ Գլխա­վոր շտա­բի մի պաշ­տո­նյա (անու­նը կա­րև­որ չէ) լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում զար­մա­նա­լի­ո­րեն հա­մո­զում էր, որ պաշտ­պա­նու­թյան ներ­կա­յիս նա­խա­րա­րի ջան­քե­րով, բա­նակ զո­րա­կոչ­վող պար­տա­դիր ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րը նախ 5 ամիս ժամ­կե­տով ծա­ռա­յու­թյուն կկրեն ու­սում­նա­կան հրաձ­գա­յին գու­մար­տակ­նե­րում, որից հե­տո մի­այն կա­րող են ընդգրկ­վել մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն կրող ստո­րա­բա­ժա­նում­նե­րում: Լրագ­րող­նե­րից մեկն ար­ձա­գան­քեց, որ նախ­կի­նում էլ է այդ կար­գը գոր­ծել, սա­կայն նի­կո­լա­պաշ­տո­նյան կրկին պնդեց, որ դա նո­րու­թյուն է: Դրա առն­չու­թյամբ պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը նկա­տում է. «Հի­մա ինձ կհա­մո­զեն, որ ես տա­րի­նե­րով ոչ թե նույն ու­սում­նա­կան գու­մար­տակ­ներ եմ այ­ցե­լել, նույն 5 ամի­սը հե­տև­ել, թե ով ին­չով է զբաղ­վում, այլ դա ուղ­ղա­կի երազ է եղել: Հա­զա­րա­վոր մար­դիկ են ԳՇ պաշ­տո­նյա­յի նկա­րագ­րած սխե­մա­յով զո­րա­կոչ­վել բա­նակ, առա­ջին 5 ամիսն անց­կաց­րել ու­սում­նա­կան գու­մար­տակ­նե­րում, ապա նոր մի­այն հա­մալ­րել մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն կրող հրաձ­գա­յին գու­մար­տակ­նե­րը»: Ախր սրանց որ թող­նես,կա­սեն, որ Հա­յոց պատ­մու­թյու­նը 2018-ին նոր է սկսվել, օրի­նակ հա­յոց այ­բու­բե­նը ստեղ­ծել (ավե­լի ճիշտ` վե­րա­կանգ­նել) է ոչ թե Մես­րոպ Մաշ­տո­ցը, այլ ինչ-որ քրջոտ ՔՊ-ական…

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րածք մտնող մայ­րու­ղա­յին բարձր ճնշման ԳԱ­ԶԱ­ՏԱՐ ԽՈ­ՂՈ­ՎԱ­ԿԻ վրա տեխ­նի­կա­կան աշ­խա­տանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ ս.թ. հու­նի­սի 29-ից մին­չև հու­լի­սի 5-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում դա­դա­րեց­վե­լու է գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը:

«Արցախ­գազ» ՓԲ ըն­կե­րու­թյունն այս առ­թիվ հայ­ցում է իր բո­լոր բա­ժա­նորդ­նե­րի նե­րո­ղամ­տու­թյու­նը և հոր­դո­րում հա­մա­պա­տաս­խա­նա­բար պլա­նա­վո­րել գա­զաս­պա­ռու­մը՝ պահ­պա­նե­լով անվ­տան­գու­թյան բո­լոր կա­նոն­նե­րը: Աշ­խա­տանք­նե­րի ավար­տի և գա­զա­մա­տա­կա­րար­ման վե­րա­կանգն­ման մա­սին հան­րու­թյու­նը լրա­ցու­ցիչ կտե­ղե­կաց­վի: Հի­մա հարց` ար­դյո՞ք դա զար­մա­նա­լի­ո­րեն չի հա­մընկ­նում այն պա­հի հետ, որ կա­պի­տու­լյան­տը բա­ցե­ի­բաց խո­սում է Աղավ­նոն և Բեր­ձո­րը հանձ­նե­լու մա­սին, իսկ մա­զու­թա­յին սուլ­թա­նա­տի խա­ղա­մոլ բռնա­պե­տի­կը սպառ­նում է պա­տե­րազ­մով… Ար­դյո՞ք հա­մընկ­նու­մը պա­տա­հա­կան է, թե՞ նման­վում է սա­տա­նա­յի` կամր­ջի վրա պար բռնե­լուն:

Կա­պի­տու­լյան­տի օգ­նա­կան ԱՆ­ՆԱ ՎԱՐ­ԴԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ, որին խուն­տան պատ­րաստ­վում է ՀՀ գլխա­վոր դա­տա­խազ կար­գել, ան­կեղ­ծա­ցել է: Բա­ցատ­րե­լով «դա­տա­խազ» եզ­րույ­թի «խոր­հուր­դը», որ լա­տի­նե­րե­նից թարգ­մա­նա­բար հո­գալ, հոգ տա­նել է նշա­նա­կում՝ այդ աղջ­նակն ասել է. «Իսկ ո՞ւմ մա­սին պետք է հոգ տա­նի դա­տա­խա­զը: Ինձ հա­մար պա­տաս­խա­նը շատ պարզ է՝ մար­դու, այն մար­դու, ում ամե­նօ­րյա աշ­խա­տան­քի շնոր­հիվ գո­յու­թյուն ու­նի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը: Դա­տա­խա­զու­թյու­նը պետք է լի­նի այդ մար­դու իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան երաշ­խա­վո­րը, պետք է հոգ տա­նի…»: Դե ինչ, զար­մա­նա­լի ան­կեղ­ծու­թյամբ նա խոս­տո­վա­նեց, որ դառ­նա­լու է Նի­կո­լի իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան երաշ­խա­վո­րը, հոգ է տա­նե­լու, Նի­կո­լը բո­լոր մի­ջոց­նե­րով կա­րո­ղա­նա պաշտ­պա­նել իրեն ու իր աթո­ռը: Իսկ ի՞նչ է անե­լու Ան­նա Վար­դա­պե­տյա­նի կող­մից «մարդ» կարգ­ված կա­պի­տու­լյան­տը` շա­րու­նա­կե­լու է հար­կա­տու քա­ղա­քա­ցի­նե­րի հաշ­վին ոչն­չաց­նել պե­տու­թյու­նը, և զգա­լու է Ան­նա­յի կա­րի­քը՝ սե­փա­կան հան­ցանք­նե­րի հա­մար այ­լոց դա­տե­լու, ար­դա­րու­թյան ձայ­նը լռեց­նե­լու, թուր­քի կամ­քը կա­տա­րե­լու…

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ